Քաշունի (գետ)

գետ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշունի (այլ կիրառումներ)

Քաշունի, Աղչայ, Զեմի, Զեմին, Զեմու, Զեյվա, Զեյվայի գետ, Կաշունի, Հաշունի, Չայզամի, Չայիսմի, Քիշունի, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2080 մ բարձրությունից, հոսում է նախկին Գորիսի ու Կապանի շրջաններով՝ հարավ-արևելյան ուղղությամբ և Կապան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք Արցախի տարածքում աջից միախառնվում Որոտան գետին։ Երկարությունը 34 (40[1]) կմ է, ջրհավաք ավազանը՝ 136 կմ² (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 27 կմ և 104 կմ²)։ Գետահովիտը V-աձև է։ Սնումը հալոցքային է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն[1]։ Ղ. Ալիշանը այս գետը անվանում է Զեմու, Զեմի։ Օտարները վերին հոսանքի շրջանները կոչել են Չայգամի։ Կոչվել է նաև Կապանի շրջանի նախկին Զեյվա (այժմ՝ Դավիթ Բեկ) գյուղի անունով[2]։

Քաշունի
Բնութագիր
Երկարություն34 կմ
Ավազանի մակերես136 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲարգուշատի լեռներ
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳեղաղբյուր և Ոլոր
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 130 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 299 — 916 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։