Քաշունի

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշունի (այլ կիրառումներ)

Քաշունի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Գյուղ
Քաշունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տաթև համայնք[1]
Այլ անվանումներՄալդաշ
Մակերես7.15 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն11[2] մարդ (2011)
Խտություն3.8 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՔաշունեցի
Ժամային գոտիUTC+4
Քաշունի (Հայաստան)##
Քաշունի (Հայաստան)
Քաշունի (Սյունիքի մարզ)##
Քաշունի (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Քաշունի է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում հայտնի է եղել Մալդաշ անունով։ Քաշունի է վերանվանվել 1992 թվականի հունիսի 12-ին։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 42 կմ։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղից արևմուտք կան գերեզմաններ և եկեղեցու ավերակների մնացորդներ։

Բնակչություն խմբագրել

Բնակիչների նախնիների մեծ մասը 1920-ական թվականներին այստեղ են վերաբնակվել Տանձատափ գյուղից։ Մինչ այդ գյուղը հանդիսացել է Տանձատափի ամառանոցը[3]։

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Քաշունիի մշտական և առկա բնակչությունը կազմել է 11 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Քաշունի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 12 104 206 166 78 38 27 27 31 11[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, էջ 641
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»