Քամին մեզ կտանի (պարս.՝ باد ما را خواهد برد, Bād mā rā khāhad bord) ֆիլմի համար Աբաս Քիառոստամին արժանացել է 3 մրցանակի Վենետիկի կինոփառատոնում՝ այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ։

Քամին մեզ կտանի
պարս.՝ باد ما را خواهد برد և պարս.՝ Bād Mā Rā Chāhad Bord
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Իրան Իրան
Ժանրդրամա
Թվական1999
Լեզուպարսկերեն
ՌեժիսորԱբաս Քիառոստամի
ՊրոդյուսերՄարին Կարմից
Աբաս Քիառոստամի
Սցենարի հեղինակԱբաս Քիառոստամի
ԴերակատարներBehzad Dorani? և Բահման Գոբադի
ՕպերատորՄահմուդ Կալարի
ԵրաժշտությունՓեյման Յազդանյան
ՄոնտաժԱբաս Քիառոստամի
Պատմվածքի վայրԻրանական Քուրդիստան
Տևողություն118 րոպե
Շահույթ$259 510 (ԱՄՆ)
Տեղայնացնող119 րոպե
IMDbID 0209463

Սյուժե խմբագրել

Մի ինժեներ ուղևորվում է հեռավոր իրանական գյուղ՝ անհասկանալի գործուղմամբ, որով նախատեսված են փոս փորող անհայտ օգնականներ։ Բլրի մոտ աշխատող մարդիկ դառնում են ֆիլմում պատկերված միջավայրի գլխավոր կերպարներից։ Ինժեները մերթընդմերթ մեքենայով բարձրանում է զառիվերը, որպեսզի ընդունի այն հեռախոսազանգերը, որոնք լավ չեն հասնում ստորոտի գյուղը։ Ի՞նչ զանգեր են դրանք։ Ծեր կի՞ն է մեռնում։ Խոսքը թաղված գանձի որոնման մասի՞ն է, թե՞ դիակները շիրմից հանելու։ Սա մնում է անհայտ, քանի որ խոսակցին մենք չենք լսում։ Ժամանակակից հերոսի կյանքում իշխող մեքենան ու ձեռքի հեռախոսը թվում են աննպատակ, կարևորվում են միայն մղումներն ու պահի զգայական բովանդակությունը։ Գյուղացիների ավանդական կյանքն էլ ավելի իմաստալից չի թվում։ Ֆիլմը նման է Բեքեթի աբսուրդի թատրոնին, «Գոդոյին սպասելիս» պիեսին։

Դերերում խմբագրել

  • Բեհզադ Դուրանի
  • Նողրե Ասադի
  • Ռուշան Քարամ Էլմի
  • Բահման Ղոբադի
  • Շահպուր Ղոբադի
  • Ռեյհան Հեյդարի
  • Մասուդ Մենսուրի
  • Ալի Ռեզա Նադերի
  • Ֆրանգիս Ռահսեփար