«Քաղաքը» (հինդի՝ कस्बा, Kasba), 1991 թվականի հնդկական դրամատիկ ֆիլմ։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Կումար Շահանին է։ Սյուժեի հիմքում ընկած է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի «Ձորակում» վիպակը[1]։ Ֆիլմը կարևոր աշխատանք է համարվում հնդկական զուգահեռ կինոյի շարժման մեջ։ Դա այդ ուղղության վերջին ֆիլմերից մեկն է եղել, որից հետո այն սպառել է իրեն 1990-ական թվականների սկզբներին։

Քաղաքը
Kasba
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա
Թվական1991
Լեզուհինդի
ՌեժիսորԿումար Շահանի
Սցենարի հեղինակԿումար Շահանի
ԴերակատարներManohar Singh?, Shatrughan Sinha?, Mita Vashisht? և Կումար Շահանի
ՕպերատորK. K. Mahajan?
ԵրաժշտությունVanraj Bhatia?

Դիպաշար խմբագրել

Սյուժեն կենտրոնացած է Մանիր անունով քաղաքայի փոքր ձեռնարկատիրոջ շուրջ, որն ստանում է մեծ շահույթ՝ խաբելով մարդկանց և նրանց վաճառելով ոչ թարմ սնունդ։ Նրա գործերը վարում է հարսը՝ Տեժուն, որն ամուսնացած էր Մանիրի՝ մտավոր հետամնաց կրտսեր որդու հետ։ Մանիրի ավագ որդին վերադառնում է քաղաք, որպեսզի ամուսնանա, սակայն նրա գործերն սկսում են անհաջող ընթանալ։ Նա փախչում է կնոջից ամուսնական գիշերվանից հետո, և նրան ձերբակալում է Դելիի ոստիկանությունը։ Ոստիկանները քննում են նրա գործերը՝ կապված բիզնեսի հետ, իսկ Տեժուն ագահությունից սկսում է խելքը կորցնել։

Մրցանակներ և քննադատություն խմբագրել

«Քաղաքը» ֆիլմը դարձել է Կումար Շահանիի երրորդ ֆիլմն է, որն ստացել է Filmfare Awards «Քննդատների կարծիքով լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]։

«Քաղաքը» ֆիլմն ստացել է դանդաղ և մելոդրամատիկ ֆիլմի բնութագիր, որը բնութագրական չէ Շահանիի ոճի համար։ Ellipsis կինոբլոգը դրական կարծիք է հայտնել ֆիլմի մասին՝ նշելով, որ «ֆիլմի ամենատպավորիչ գեղագիտական տարրերից մեկը կինոխցիկի դիրքավորումն է, որը շարժվում է հերոսների հոգեբանական և զգացմունքային վիճակներին զուգահեռ, իսկ պատուհանները և դռան խորշերը բազմիցս հայտնվում են հերոսների գործողությունների ընթացքում այն ձևով, որ արտաքին բնանկարները միահյուսվում են ներքին ձևավորման հետ՝ ստեղծելով սոցիալական իներցիայի և նույնիսկ գյուղական դեկադանսի տպավորություն։ Երբեմն Շահանին շեշտադրում է ծեսերը և ավանդույթները, որոնք կապված են ընտանիքի պատմության հետ, որը հիշեցնում է փիլիսոփայական մերձեցում է ստեղծում՝ բնութագրական մարդաբանների համար»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Книга:EoIC
  2. «Previous Awards: Critics Award for Best Film» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Kasba Review». ELLIPSIS. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.