Քաղաքացիության ընտրություն

Քաղաքացիության ընտրություն կամ օպտացիա (լատ. optatio — ցանկություն, ընտրություն; անգլ.՝ choice of citizenship, optation), միջազգային և սահմանադրկան իրավունքում քաղաքացիություն ունեցող անձանց ընտրություն, ովքեր ունեն երկքաղաքացիություն, կամ մի երկրի որոշակի տարածքը մյուսին փոխանցելու գործընթացի ժամանակ[1]։

Տարածքային փոփոխությունների ժամանակ օպտացիայի իրավունք առաջանում է հետևյալ դեպքերում՝

  • նոր պետության առաջացման դեպքում, երբ տվյալ նոր պետությունը բաժանվում է այլ պետությունից
  • մեկ պետության փլուզման, և նոր պետությունների առաջացման դեպքում։

Անձինք, որոնց տրվել է օպտացիոն իրավունք, պետք է որոշակի սահմանված ժամանակահատվածում ընտրություն կատարեն կամ մնան այն պետության քաղաքացի, որում եղել են առաջ, կամ ստանան այն պետության քաղաքացիությունը, որին փաստացի անցնում է տվյալ պետությունը։ Երեխաները, որպես կանոն, օպտացիայի դեպքում ստանում են այն պետության քաղաքացիությունը, ինչ իրենց ծնողները։ Օպտացիայի ժամանակ պահպանվում է նրանց գույքային իրավունքը։

Օպտացիայի օրինակ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, տարածքային փոփոխությունների հետ կապված 1947 թվականի Իտալիայի Հաշտության պայմանագիրը, որի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք ապրել են մինչև 1946 թվականը այն տարածքում, որը անցել է այլ պետության, տրամադրվել է օպտացիոն իրավունք մեկ տարվա ընթացքում։

Հետպատերազմյան շրջանում օպտացիայի մասին մի շարք պայմանագրեր եզրափակվել են ԽՍՀՄ֊ում։ Օրինակ, նախկին ԽՍՀՄ֊ի և Ուկրաինայի միջև 1945 թվականի արձանագրությունը նախատեսում էր, որ Ուկրաինայի կամ Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ապրել են Չեխոսլովակիայի տարածքում, կարող են ընտրել կամ ԽՍՀՄ֊ի կամ Չեխոսլովակիայի քաղաքացիության իրավունք։ Նաև կնքվել է պայմանագիր ԽՍՀՄ֊ի և Լեհաստանի միջև բնակչության մասին։

Անձինք, ովքեր ունեին եվրոպական կամ լեհական քաղաքացիություն, ստացել են իրավունք տեղափոխվել ԽՍՀՄ֊ից Լեհաստան, իսկ այն անձինք, ովքեր ունեին ռուսական, բելառուսական, ուկրաինական և լիտվիայի քաղաքացիություն, և բնակվում էին Լեհաստանի տարածքում, իրավունք ստացան տեղափոխվել ԽՍՀՄ[2]։ Հարկ է նշել, որ օրինակ, ԽՍՀՄ֊ից դեպի Մերձբալթյան երկրներ տեղափոխված ռուսալեզու բնակիչներին այդ երկրներում արգելված էր ստանալ օպտացիոն իրավունք[3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. studio, 5165m. «ArmDict.com - ՕՊՏԱՑԻԱ - Բացատրությունը». www.armdict.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Павел Полян. «Оптации: с кем и когда в XX веке Россия обменивалась населением». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  3. «Nationality including Statelessness». The Work of the International Law Commission — Sixth Session (3 June to 28 July 1954). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. Проект конвенции об искоренении  безгражданства в будущем // Работа Комиссии международного права. — Седьмое издание. — Нью-Йорк: ООН, 2009. — Т. I. — С. 324. — ISBN 978-92-1-433038-7