Քաղաքապետերի դաշնագիրը[1] Եվրամիության կողմից ձեռնարկված՝ ընդունված ուղղությանը միտված նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Նրանց պատասխանատվությամբ, Դաշնագիրն ստորագրող կողմերը նպատակ ունեն մինչև 2020 թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20% -ով՝ այդպիսով նպաստելով կանաչ տնտեսական աճին և կյանքի բարելավված որակին։

2008 թ.-ին Եվրոպական Հանձնաժողովը նախաձեռնեց Քաղաքապետերի Դաշնագիրը՝ հավանություն տալու և աջակցելու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ԵՄ կլիմայի և էներգիայի համար տարվող քաղաքականությունների զարգացմանն ու իրականացմանն ուղղված ջանքերին։ Դրա մոտեցումն ու մեթոդն այնուհետ սկսեց արձագանք գտնել ԵՄ սահմաններից դուրս՝ այնպիսի հեռավոր նոր ստորագրող կողմերի միավորմամբ, ինչպիսիք են Արգետինան կամ Նոր Զելանդիան։

Իր եզակի հատկանիշներով՝ էներգիայի և կլիմայի նպատակների իրականացման շուրջ տեղական, մարզային և ազգային դերակատարներին մոբիլիզացնելու համար իր տեսակի մեջ միակ շարժումը լինելով, Քաղաքապետերի Դաշնագիրը Եվրամիության հաստատությունների կողմից նկարագրվում է որպես բազմամակարդակ կառավարման բացառիկ մոդել։

Քաղաքապետերի դաշնագիրն ստորագրող կողմեր խմբագրել

Բոլոր չափերի տեղական իշխանությունները՝ սկսած փոքր գյուղերից մինչև մայրաքաղաքներ և հսկա քաղաքային բնակավայրեր, ինչպիսիք են Կիևը, Լոնդոնը, Փարիզը կամ Թբիլիսին, իրավունակ են գրանցվել որպես Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող կողմ։

Տեղական կառավարությունները կլիմայական փոփոխությունների ազդեցությունների մեղմացման հարցում կարևոր դեր ունեն, առավել ևս, երբ հաշվի է առնվում, որ էներգիայի սպառման և ածխաթթու գազի (CO2) արտանետումների 80%-ը կապված է քաղաքային գործունեության հետ։ Եթե տեղական իշխանություններն աջակցություն ստանան իրենց պետական կառավարման մարմինների կողմից, նրանք նաև իդեալական դիրքում կհայտնվեն՝ փոխելու քաղաքացիների վերաբերմունքը և համապարփակ կերպով հասցեագրելու կլիմայական և էներգիային վերաբերող հարցերը, հատկապես համադրելով հանրային և մասնավոր շահերը, ինչպես նաև կայուն էներգիային վերաբերող խնդիրները տեղական զարգացման ընդհանուր նպատակների մեջ ներառելով։

Քաղաքապետերի Դաշնագրին միանալը տեղական իշխանությունների համար հնարավորություն է ընձեռում շրջակա միջավայրի տեսանկյունից, սոցիալապես և տնտեսապես կայուն միջավայր ապահովել իրենց քաղաքացիների համար, ուժեղացնել իրենց տարածքում ածխաթթու գազի (CO2) կրճատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շահել եվրոպական և միջազգային աջակցությունից, ճանաչումից և լավագույն փորձերից։

Պաշտոնական նախաձեռնություններ խմբագրել

Քաղաքապետերի Դաշնագիրը դուրս է զուտ մտադրությունների հայտարարության շրջանակից։ Անշուշտ, էներգիայի և ածխաթթու գազի (CO2) կրճատման իրենց կողմից սահմանված հավակնոտ թիրախները բավարարելու համար, ստորագրող կողմերը պարտավորվում են մի շարք քայլեր ձեռնարկել և համաձայնում են հաշվետու լինել և վերահսկվել իրենց գործողություների շրջանակում։ Նրանք պաշտոնապես պարտավորվում են նախապես սահմանված ժամկետներում իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Պատրաստել Արտանետումների նախնական գույքացուցակ, զարգացնել և որդեգրել տեղական կայուն էներգայի քաղաքականություն։
  • Զարգացնել համապատասխան վարչարարական կառուցվածքներ, ներառյալ մարդկային բավարար ռեսուրսների բաշխումը՝ քաղաքականությունն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու նպատակով։
  • Ներկայացնել «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր»՝ Քաղաքապետերի Դաշնագրի նախաձեռնությանը պաշտոնապես միանալուց հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև ներառել փաստացի միջոցառումներ, որոնք մինչև 2020 թ. կբերեն ածխաթթու գազի (CO2) արտանետումների առնվազն 20% կրճատմանը՝ ընտրված բազային տարվա արտանետումների մակարդակի հետ համեմատած։
  • Առնվազն յուրաքանչյուր 2 տարին մեկ իրականացման հաշվետվություն ներկայացնել՝ իրենց «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» ներկայացնելուց հետո՝ գնահատման, վերահսկման և ճշգրտման նպատակներով։

«Կայուն էներգիայի գործողությունների ծրագրերի» ստեղծմանն իրենց սեփական էներգիայի կառավարման հնարավորությունների զարգացման և տեղական շահագրգիռ կողմերի մոբիլիզացման կարևոր անհրաժեշտությանը համապատասխանելու համար, ստորագրող կողմերը նաև պարտավորվում են.

  • Այլ տեղական իշխանությունների հետ փորձ և հմտություններ փոխանակել։
  • Տեղական էներգիայի օրեր կազմակերպել՝ կայուն զարգացման և էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու նպատակով։
  • Մասնակցել կամ նպաստել Քաղաքապետերի Դաշնագրի տարեկան հանդիսությանը, թեմատիկ աշխատանքային հանդիպումներին կամ խմբային քննարկումների հանդիպումներին։
  • Տարածել Դաշնագրի ուղերձը՝ համապատասխան միջավայրում և, մասնավորպես, քաջալերել այլ տեղական իշխանությունների՝ միանալ Դաշնագրին։

«Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր» խմբագրել

Էներգիայի և կլիմայի հավակնոտ նպատակներին հասնելու և դրանք գերազանցելու համար, Քաղաքապետերի Դաշնագիրն ստորագրող կողմերը պարտավորվում են ստեղծել «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր» (SEAP)՝ նախաձեռնությանը անդամագրումից հետո մեկ տարվա ընթացքում։ Ավագանու հանձնաժողովի կողմից հաստատված այս գործողությունների ծրագիրը համառոտ նկարագրում է ստորագրող կողմերի կողմից իրենց պարտավորություններն իրականացնելու համար նախատեսված գործողություներն ու միջոցառումները՝ համապատասխան ժամկետներով և հանձնարարված պարտավորություններով։

Տարբեր տեխնիկական և մեթոդաբանական աջակցող նյութեր (ներառյալ «SEAP ուղեցույցը» և ձևանմուշը, գոյություն ունեցող մեթոդոլոգիաներին և գործիքներին վերաբերող զեկույցներ և այլն) առաջարկում են գործնական ցուցումներ և հստակ առաջարկություններ՝ SEAP ստեղծման ողջ գործընթացի վերաբերյալ։ Տեղական իշխանությունների գործնական փորձի վրա հիմնված և Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ Հետազոտական Կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ ստեղծված աջակցման այս փաթեթը Դաշնագիրն ստորագրող կողմերին աջակցություն է ցուցաբերում հիմնական սկզբունքների և հստակ քայլ առ քայլ մոտեցման հարցում։ Բոլոր փաստաթղթերը կարելի է ներբեռնել www.eumayors.eu կայքէջի գրադարանից[2]։

Համակարգում և աջակցություն խմբագրել

Դաշնագրի համակարգողներ և աջակիցներ խմբագրել

Դաշնագիրն ստորագրող կողմերը միշտ չէ, որ ունեն համապատասխան հնարավորություններ (կազմակերպչական կառուցվածք, արհեստավարժ աշխատակազմ, ֆինանսական միջոցներ, տվյալների շտեմարաններ, վիճակագրական տվյալներ, մեթոդոլոգիաներ, գործիքներ և այլ ռեսուրսներ)՝ պատրաստելու Նախնական արտանետումների գույքացուցակ, ստեղծելու տեղական կայուն էներգիայի քաղաքականություն, Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի նախնական տարբերակը կազմելու, ֆինանսավորելու վերջինիս մեջ նկարագրված գործողությունները և վերահսկելու դրա արդյունքները։ Այս պայմաններում պետական մարմինները, մարզերը, տարածաշրջանները, ցանցերը և համայնքների խմբավորումները, ինչպես նաև ֆինանսական միջոցներ տրամադրողները կարևոր դեր ունեն՝ օգնելու ստորագրող կողմերին՝ հարգել իրենց պարտավորությունները։

Դաշնագրի համակարգողները տարբեր կառավարական մակարդակների հանրային իշխանություններ են (պետական, տարածաշրջանային, մարզային), որոնք ռազմավարական օգնություն են տրամադրում ստորագրող կողմերին, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ նրանց Կայուն էներգիայի գործողությունների ծրագրերի ստեղծման և իրականացման գործում։ Հանձնաժողովը տարբերակում է «Տարածաշրջանային համակարգողների», որոնք ենթապետական ապակենտրոնացված իշխանություններ են, ներառյալ մարզերը, տարածաշրջանները, և «Պետական համակարգողների», որոնք ներառում են պետական, հասարակական մարմինները, ինչպես օրինակ՝ էներգիայի պետական գործակալությունները և տեղական էներգիայի զարգացման համար պատասխանատու նախարարությունները։

Դաշնագրի աջակիցները տեղական իշխանությունների միջազգային, պետական և տարածաշրջանային ցանցերն ու ասոցիացիաներն են, որոնք լծակներ ունեն իրենց լոբբիստական, կապի և ցանցային համագործակցության գործողություններում՝ խթանելու Քաղաքապետերի Դաշնագրի նախաձեռնությունը և աջակցելու այն ստորագրող կողմերի պարտավորություններին։

Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակ խմբագրել

Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից ամենօրյա աջակցող, տեխնիկական և վարչական աջակցություն է տրամադրվում Դաշնագիրն ստորագրող և շահագրգիռ կողմերին։ Մինչ գլխավոր քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում (Բելգիա), երկու լրացուցիչ մասնաճյուղեր տեղակայված են Լվովում (Ուկրաինա) և Թբիլիսիում (Վրաստան)՝ աջակցելու Արևելյան Գործընկեր Երկրների տեղական իշխանություններին։ Ե՛վ Բրյուսելի քարտուղարությունը և՛ Լվովի ու Թբիլիսիի մասնաճյուղերը կառավարվում են տեղական և տարածաշրջանային իշխանությունների ցանցերի և պետական մարմինների միավորման կողմից։ Քաղաքապետերի Դաշնագրի Բրյուսելի գրասենյակը պատասխանատու է նախաձեռնության ընդհանուր համակարգման համար։

Եվրամիության կառույցներ խմբագրել

Աջակցելու ստորագրող կողմերի «Կայուն էներգիայի զարգացման գործողությունների ծրագրի» մշակմանն ու իրականացմանը՝ Եվրոպական Հանձնաժողովը նպաստել է ֆինանսական հաստատությունների զարգացմանը, որոնք թիրախ պետք է ընտրեն հատկապես Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող կողմերին։ Դրանցից են «Եվրոպական տեղական էներգիայի աջակություն» (ELENA) հաստատությանը, որն ստեղծվել է Եվրոպական Ներդրումների Բանկի համագործակցությամբ՝ մեծ ծավալի ծրագրերի համար, ինչպես նաև ELENA-KfW-ն, որն ստեղծվել է German Group KfW-ի հետ համագործակցությամբ և որը համալրող մոտեցում է առաջարկում՝ մոբիլիզացնելու Եվրոպայի փոքր և միջին համայնքների կայուն ներդրումները։ ELENA-Արևելք հաստատությունը, որը շուտով կսկսի գործել, նմանատիպ աջակցություն կտրամադրի ստորագրող կողմերին Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։

Եվրոպական Հանձնաժողովից բացի, Դաշնագիրն ամբողջական ինստիտուցիոնալ աջակցություն է ստանում, ներառյալ տարածաշրջանների խորհուրդները, որոնք ի սկզբանե աջակցել են նախաձեռնությանը, Եվրոպական Պառլամենտը, որտեղ Դաշնագիրն ստորագրող կողմերի ամենամյա հանդիպումները և ստորագրության արարողություններն են տեղի ունեցել, և Եվրոպական Ներդումների Բանկը, որն աջակցում է տեղական իշխանություններին՝ բացահայտելու իրենց ներդրումների հնարավորությունները։

Համատեղ հետազոտական կենտրոն խմբագրել

Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ Հետազոտական Կենտրոնը պատասխանատու է նախաձեռնությանը տեխնիկական և գիտական աջակցություն տրամադրելու համար։ Այն սերտորեն համագործակցում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի հետ՝ Դաշնագիրն ստորագրող կողմերին տրամադրելու հստակ տեխնիկական ուղեցույցներ և ձևանմուշներ, որպեսզի աջակցի Քաղաքապետերի Դաշնագրի պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև վերահսկի դրանց իրականացումն ու արդյունքները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Covenant of Mayors official Website
  2. Directorate-General for Energy
  3. Joint Research Centre
  4. Energy Cities
  5. Climate Alliance
  6. Council of European Municipalities and Regions
  7. Eurocities
  8. Fedarene