Քաղաքային պատկերասրահ (Սալոնիկ)

Սալոնիկի քաղաքային պատկերասրահ, Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա շրջանի Սալոնիկ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1966 թվականին որպես քաղաքային գրադարանի մասնաճյուղ։

Քաղաքային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկ և Սալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Ղեկավարության նստավայրVilla Bianca, Սալոնիկի մունիցիպալիտետ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
Հասցե162 Leoforos Vasilissis Olgas
Հիմնադրվել է1966
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1986 թվականից տեղակայված է եղել Vassilissis Olgas պողոտայի Villa Mordoch-ում գտնվող առանձնատանը, որը նախագծվել է ճարտարապետ Քսենոփոն Պեոնիդիսի կողմից էկլեկտիկ ոճով և գտնվել է Սալոնիկի համայնքային իշխանության ներքո։ 2013 թվականին տեղակայվել է Villa Bianca-ում։ Այն նաև օգտագործում է Posidonio մարզական կենտրոնի մոտ գտնող Makridis տարածքն որպես մշտական ցուցադրությունների սրահ։

Պատկերասրահի հավաքածուն ներառում է 1000 աշխատանք, որոնք բաժանվում են հետևյալ հավաքածուների՝

  • Սալոնիկի արվեստագետների հավաքածուի (3 սերունդ. 1898-1922, 1923–140, 1941–1967)
  • Ժամանակակից հունական փորագրության հավաքածու
  • Բյուզանդական և հետ-բյուզանդական պատկերների հավաքածու, որը ներառում է 6-դարյա ժամանակաշրջան
  • Ժամանակակից հունական արվեստի հավաքածու
  • Քանդակների հավաքածու

Պատկերասրահը պարբերաբար կազմակերպում է (հիմնականում հետահայաց) հույն արվեստագետների ցուցահադնեսներ, կատարում է բազմաթիվ տպագրական աշխատանքներ, ունի հատուկ ընթերցասրահ, հասարակության համար կազմակերպում է այցելություններ (նախօրոք գրանցումով)։ 1986 թվականից ի վեր այստեղ կազմակերպվել է հույն և օտարազգի արվեստագետների 55 ցուցահանդեսներ։ Պատկերասրահի հիմնական նպատակն է կազմակերպել հունական և օտարերկրյա արվեստի կառույցների համատեղ ցուցադրություններ։ Այս պատկերասրահում ցուցադրվել են Մաքս Էրնստը, Նիկոս Էնգոնոպուլոսը (1997), Թեոֆիլոս Հեթզիմիչեյլը (1998

Նախատեսվում է Villa Bianca-ի երկրորդ և երրորդ հարկերը վերածել մշտական ցուցադրությունների սրահների Սալոնիկի արվեստագետների և Բյուզանդական պատկերների հավաքածուի համար[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Museums of Macedonia web site
  2. «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային պատկերասրահ (Սալոնիկ)» հոդվածին։