Քաղաքային որսորդը
Քաղաքային որսորդը (անգլ.՝ City Hunter), 1993 թվականի կինոֆիլմ, որի գլխավոր դերում Ջեքի Չանն է։ Կատակերգական մարտաֆիլմ ծաղրերգության տարրերով նկարահանված City Hunter մանգայի մոտիվներով։
Քաղաքային որսորդը Sing si lip yan[1] | |
---|---|
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | |
Հիմք | City Hunter? |
Թվական | 1993 |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Ջին Վոնգ |
Պրոդյուսեր | Լամ Չուա |
Սցենարի հեղինակ | Ջին Վոնգ |
Դերակատարներ | |
Երաժշտություն | |
Մոնտաժ | Cheung Ka-fai? |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ |
Կինոընկերություն | Golden Way Films Ltd. |
Տևողություն | 103 րոպե |
Սյուժե խմբագրել
Այս ֆիլմում Ջեքի Չանը խաղում է մասնավոր դետեկտիվի դեր, ով միաժամանակ անուղղելի կնամոլ է[2]։ Իր հաճախորդներից մեկն է դառնում հարուստ թերթի մագնատը, ով ցանկանում էր գտնել կորած աղջկան։ Հերոս Ջեքին պարզում է, որ աղջիկը փախել է տնից և ուղևորվել ճանապարհորդության նավով, որով ճանապարհորդություն էր կատարում նաև ահաբեկիչների մի խումբ և ոստիկան, ում առաքելության մեջ է մտնում այդ ահաբեկիչների և հերոսի ընկերուհու գտնելը։ Հասնելով նավին նա հայտնվում է բազմաթիվ ծիծաղելի իրավիճակներում, սակայն վերջ ի վերջո կատարում է իր առաքելությունը։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջեքի Չան | Ռիո Սաեբա (Քաղաքային որսորդը) |
Ռիչարդ Նորտոն | Մակդոնալդ |
Գերի Դենիելս | Մակդոնալդի գլխավոր պաշտպան |
Ջոի Վոնգ | Կաորի Մակիմուրա |