Քաղաքագիտական հետազոտությունների եվրոպական հանդես

Քաղաքագիտական հետազոտությունների եվրոպական հանդես (ՔՀԵՀ) (անգլ.՝ The European Journal of Political Research (EJPR)), եվրոպական քաղաքագիտության խոշորագույն գիտական հանդեսը, որը լույս է տեսնում Քաղաքագիտական հետազոտությունների եվրոպական կոնսորցիումի (ՔՀԵԿ) (en) հովանավորությամբ[1]։ Քաղաքագիտության ամենահեղինակավոր հանդեսներից է և ՔՀԵԿ-ի առաջին հանդեսը[2]։

Հանդեսը մասնագիտացված է քաղաքագիտությունում քանակական և որակական մեթոդների օգտագործմամբ տեսական և համեմատական հեռանկարները լուսաբանող հոդվածների վրա։ Բոլոր հոդվածները ենթարկվում են անանուն գրաքննության։ Այժմ հանդեսի խմբագիրներն են Կլաուդիո Ռադաելլին (Էքսեթերի համալսարան)[3] և Իոաննիս Պապադոպուլոսը (Լոզաննայի համալսարան

Վարկանիշ խմբագրել

Citation Reports հանդեսի համաձայն, 2015 թվականին Քաղաքագիտական հետազոտությունների եվրոպական հանդեսի ազդեցության գործակիցը կազմել է 2,525 միավոր, որի շնորհիվ ՔՀԵՀ-ն «Քաղաքագիտություն» բաժնի 163 հանդեսներից զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը[4]։ SCImago հանդեսի որակավորմամբ 2008 և 2014 թվականներին ՔՀԵՀ-ն «Հասարակագիտություն և քաղաքագիտություն» բաժնում զբաղեցրել է 48-րդ և 26-րդ տեղերը համապատասխանաբար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «European Consortium for Political Research». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  2. «European Consortium for Political Research - Publications». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Centre for European Governance (CEG) | Centre for European Governance | University of Exeter».
  4. «Journals Ranked by Impact: Political Science». 2015 Journal Citation Reports. Web of Science (Social Sciences ed.). Thomson Reuters. 2016.