Մարի-Զոֆի Քրայսլ[4] (գերմաներեն՝ Marie-Sophie Kreissl. նոյեմբերի 12, 1994(1994-11-12)[3], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]), առավել հայտնի է Քալին բեմական անունով, ավստրիացի երգչուհի, պարուհի և պարուսույց։ Նա «We Will Rave» երգով ներկայացնելու է Ավստրիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[5][6]։

Քալին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Marie-Sophie Kreissl[1][2]
Նաև հայտնի է որպեսKaleen[1][2]
Ծնվել էնոյեմբերի 12, 1994(1994-11-12)[3] (29 տարեկան)
Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա[3]
Երկիր Ավստրիա
Մասնագիտություներգչուհի, պարուհի, ստեղծագործական տնօրեն և պարուսույց

Կյանքի վաղ շրջան խմբագրել

Քալինը մեծացել, հասակ է առել Վերին Ավստրիայի Ռիդ իմ Տրաունկրայս քաղաքում։ Նա կոմպոզիտոր, երգահան և պրոդյուսեր Հաննելիզե Քրայսլ-Վյուրթի թոռնուհին է Առաջին անգամ բալետի դասերի է գնացել երկու տարեկանում։ Յոթ տարեկանում նա նվաճել է Ավստրիայի չեմպիոնուհու իր առաջին տիտղոսը[7]։

Կարիերա խմբագրել

 
Քալինը ելույթ է ունենում Մադրիդում PrePartyES 2024-ի ժամանակ

Քալինը նշում է, որ կրել է Դուա Լիպայի, Լիթլ Միքսի, Արիանա Գրանդեի, Բեյոնսեի և Զառա Լարսոնի ազդեցությունը[8]։

2014 թվականին նա մասնակցել է Got to Dance (de) պարային մրցույթի գերմանական տարբերակին և իր պարընկերոջ հետ հասել եզրափակիչ։ 2020 թվականից նա աշխատում է որպես պարուսույց և ռեժիսոր ORF- ում, այդ թվում՝ Starmania շոուի համար։ 2021 թվականին Քալինը հիմնել է ձայնագրման իր սեփական լեյբլը՝ Wifi Records-ը։ Նրա առաջին ալբոմը՝ Stripping Feelings վերնագրով, թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին։

2018 թվականից նա նաև ներգրավված է Եվրատեսիլ և Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթներում տարբեր պաշտոններում. 2018 թվականին՝ որպես պարող և պարուսույց ինտերվալային գործողությունների համար, 2021 թվականին՝ որպես ստեղծագործական տնօրեն, 2022-2023 թվականներին՝ որպես ընդհանուր բեմադրիչ։ Ընդ որում՝ այդ վերջին պաշտոնում և նա օգնեց ստեղծելու Ավստրիայի, Հայաստանի, Գերմանիայի և Վրաստանի ներկայացուցիչների բեմական կատարումները 2023 թվականի մրցույթի ժամանակ[7]։

2024 թվականի հունվարի 16-ին հայտարարվեց, որ Քալինը ընտրվել է որպես Ավստրիայի ներկայացուցիչ Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։ Նա հանդես է գալու « We Will Rave » վերնագիրը կրող երգով, որի ձայնագրությունը թողարկվել է 2024 թվականի մարտի 1-ին[7][9]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ստուդիական ալբոմը՝ մանրամասներով
Վերնագիրը Մանրամասներ
Զգացմունքների մերկացում
  • Թողարկվել է՝ 2023 թվականի սեպտեմբերի 22[10]
  • Պիտակը` Wifi Records
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, հոսք

Սինգլներ խմբագրել

Վերնագիրը Տարին Գագաթնակետային դիրքերը չարթերում Ալբոմը կամ EP-ն
AUT



[11]
«Too Good to Not» 2021 թ. Non-album singles
«Չեմ ուզում լքել քեզ հիմա» / Don't Wanna Leave You Now
«Խաղեր» / Games 2022 թ.
«Վերցրու քեզ» / Put You Down
«Ինչ է դա զգում» / What It Feels Like 2023 թ. Զգացմունքների մերկացում / Stripping Feelings
«Զգացմունքների մերկացում» / Stripping Feelings
«Շանսեր վերցնելը» / Taking Chances
«Մենք հմայելու ենք» / We Will Rave 2024 թ 55 Non-album single
«—» նշանակում է ձայնագրություն, որը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://volksblatt.at/kultur-medien/newcomerin-kaleen-setzt-auf-gute-laune-pop-813455/
  2. 2,0 2,1 https://www.news.at/a/kaleen-oesterreich-gute-laune-pop-13160453
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.derstandard.at/story/3000000203414/eine-tanzweltmeisterin-beim-wettsingen
  4. «Überraschend! SIE fährt für Österreich zum Song Contest» [Surprising! SHE is going to the song contest for Austria]. Heute.at (ավստրիական գերմաներեն). 2024 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  5. «Kaleen will head to Malmö for Austria». Eurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  6. Stadlbauer, Clemens (2024 թ․ հունվարի 16). «Kaleen tanzt für Österreich in Malmö an» [Kaleen dances for Austria in Malmö]. Hitradio Ö3 (ավստրիական գերմաներեն). ORF. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Kaleen will head to Malmö for Austria». Eurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին."Kaleen will head to Malmö for Austria". Eurovision.tv. European Broadcasting Union. 16 January 2024. Retrieved 16 January 2024.
  8. «Kaleen». FM4 (ավստրիական գերմաներեն). ORF. 2023 թ․ հուլիսի 7. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  9. Stadlbauer, Clemens (2024 թ․ հունվարի 16). «Kaleen tanzt für Österreich in Malmö an» [Kaleen dances for Austria in Malmö]. Hitradio Ö3 (ավստրիական գերմաներեն). ORF. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.Stadlbauer, Clemens (16 January 2024). "Kaleen tanzt für Österreich in Malmö an" [Kaleen dances for Austria in Malmö]. Hitradio Ö3 (in Austrian German). ORF. Retrieved 16 January 2024.
  10. «Stripping Feelings - Album by Kaleen». Spotify. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  11. «Discographie Kaleen». Ö3 Austria Top 40. Hung Medien. Վերցված է 2024 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել