Յավար Աբաս ղիզի Քալանթարլի (ադրբ.՝ Yavər Abbas qızı Kələntərli, մարտի 26, 1902(1902-03-26), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1979(1979-02-05), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ[1][2];

Յավար Քալանթարլի
Բնօրինակ անունYavər Kələntərli
Ի ծնե անունՅավար Աբաս ղիզի Քալանթարլի
Ծնվել էմարտի 26, 1902(1902-03-26)
Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1979(1979-02-05) (76 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲաքու
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե
Գործունեություն1932–1960
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
 Yaver Kelenterli Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Մուղամի մեջլիս. Խան Շուշինսկի, Ֆիքրեթ Ամիրով, Ղուրբան Փիրիմով, Բախրամ Մանսուրով, Միրզա Մանսուր Մանսուրով, Յավար Քալանթարլի, Սեիդ Շուշինսկի, Հաղիղաթ Ռզաևա, Մունավվեր Մանսորովա

Յավար Քալանթարլին ծնվել է 1902 թվականի մարտի 26-ին Շամախիում։ Նա սովորել է աղջիկների դպրոցում։ Յավարը 1922 թվականին ավարտել է մեկամյա երաժշտական դասընթացը։ 1924 թվականին նա հանդիպել է կոմպոզիտոր Մուսլիմ Մագոմաևին։ Յավար Քալանթարլիի երաժշտական գործունեությունը սկսել է Մուսլիմ Մագոմաևի օգնությամբ։ Նա եղել է մուղամի և ադրբեջանական ժողովրդական երգերի մեծ կատարող։ 1932-1937 թվականներին եղել է Ադրբեջանի ռադիոյի մենակատար։ 1937-1941, 1945-1951 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Նա կատարել է Լեյլիի (Լեյլի և Մեջնուն օպերա, Ուզեիր Հաջիբեկով), Ասլիի (Ասլի և Քերեմ օպերա, Ուզեիր Հաջիբեկով) և Էրեբզենգիի (Շախ Իսմայիլ օպերա, Աբդուլ Մագոմաև) դերերը[3]։

Նա կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգյահ», «Մահուր», «Բայաթի-քուրդ», «Շուռ» մուղամները։ Մուղամներից բացի, Յավար Քալանթարլին կատարել է նաև ժողովրդական երգեր։

Յավար Քալանթարլին մահացել է 1979 թվականի փետրվարի 5-ին Բաքվում։

Կոչումներ և Պարգևներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ochagsamara.wordpress.com
  2. «Յավար Աբաս ղիզի Քալանթարլի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  3. Յավար Քալանթարլի