Փրչոտ տոնածառեր
«Փրչոտ տոնածառեր», ռուսական ընտանեկան կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Մաքսիկ Սվեշնիկովը։ Այն վարձույթ է մտել 2015 թվականի հունվարի 22-ին։ Ֆիլմն իրենից ներկայացնում է «Եղևնիներ 3» ֆիլմի սպին օֆֆը և պատմում է երկու հերոսների՝ շներ Ծողվահենի և Յոկոյի հարաբերությունները։ Կինոնկարի նկարահանանումներն անցկացվել են 2014 թվականին, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի տարբեր տաղավարներում, չնայած որ սյուժետային շղթան ամբողջովին տեղի ունենում Սամարայում։
Փրչոտ տոնածառեր ռուս.՝ Ёлки лохматые | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Հիմք | Yolki 3? |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մաքսիմ Սվեշնիկով |
Պրոդյուսեր | Տիմուր Բեկմանբետով |
Դերակատարներ | Յան Ցապնի, Անդրեյ Մերզլիկին և Galina Konshina? |
Կինոընկերություն | Բազելևս ընկերություն |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 60 000 000 ₽ |
Շահույթ | 2 234 206 $[1] |
Նախորդ | Yolki 3? |
Հաջորդ | Yolki 5? |
Սյուժե
խմբագրելԱպրելով Սամարայում, Նաստյան՝ Ծովահեն և Յոկո շների տերն, իր տատիկի հետ մեկնում է Սանկտ - Պետերբուրգ, իսկ ընտանի կենդանիներին թողնում շների համար նախատեսված հյուրանոցում, որտեղ երկու գողեր Մակարը և Լյոխան որոշում են ներխուժել շների հարուստ տերերի, այդ թվում նաև ծնողների տները։ Մինչ հյուրանոց հասնելը Ծովահենն ու Յոկոն դիմադրում են այնտեղ գնալուց, սակայն քանի որ նրանք շատ չեն տանջվում, գնում են այնտեղ։ Դրանից դժգոհ շները փախչում են։ Զբոսնելով քաղաքում, նրանք վերադառնում են տուն, որտեղ կարելի է զբաղվել սիրած զբաղմունքներով՝ ուտել որքան հնարավոր է, խաղալ առանց հոգնելու և քնել տիրոջ անկողնու վրա։ Այդ գիշերվա ընթացքում խաբեբաներն արդեն հասնում են տան մոտ։ Տեսնելով անկոչ հյուրերի, Ծովահենն ու Յոկոն միացնում են հեռուստացույցը, որպեսզի գողերն իմանան, որ այնտեղ որևէ մեկը կա։ Դեռ ցերեկով Նաստյան և իր տատիկը պահանջված ժամանակից երկար են մնում օդանավակայանում, և ոստիկանները նրանց բաց են թողնում հաջորդ մեկնման համար։ Այնուհետև Նաստյան ցանկանում է իմանալ, թե ինչպես են իր շների գործերը, սակայն Ծովահենի և Յոկոյի փախուստի ժամանակ նրանք անջատում են հսկողության ֆոտոխցիկները։ Անհանգստացած Նաստյան փորձում է կապվել հյուրանոցի աշխատակիցների հետ, սակայն արդեն գիշերը հանցագործները գալիս են հյուրանոց և փորձում հանգստացնել Նաստյային։ Չհավատալով, Նաստյան ցանկանում է վերադառնալ Սամարա։ Գնալով Սանկ Պետերբուրգ, Նաստյան փախչում է օդակայանից և նստում այն ավտոբուսը, որը ետ է տանում իր քաղաք։ Նաստյայի վախեցած տատիկը երեխայի կորելու մասին հայտնում է ոստիկանությանը։ Արդեն Սամարայում շները և խաբեբաները պատրաստվում են միմյանց միջև կռվին։ Երբ հասավ ժամը ութը, սկսեց տան համար պատերազմը։ Այդ ժամանակ Նաստյային են կանգնեցնում ճանապարհային ոստիկանները և պահն օգտագործելով Նաստյան փախչում է տուն։ Նաստյան գալիս է տուն և իմանում, որ Յոկոյին կրակել են սրտխառնոց առաջացնող փամփուշտով, իսկ Ծովահենին առևանգել են։ Սակայն Լյոխան և Մակարը մեքենան վարելիս դուրս են գալիս վերահսկողությունից և տեղ հասած ոստիկանները բռնում են գողերին։ Դրանից հետո ամեն ինչ վերադառնում է իր տեղը։
Դերակատարներ
խմբագրել- Այսա Էնիմալ Արտ՝ Ծովահեն
- Ֆեմմի՝ Յոկո
- Անդրեյ Մերզլիկին՝ Լյոխա
- Յան ՑապնիկՄակար
- Վալերիա Ստրելյաևա՝ Նաստյա
- Գալինա Կոնշինա՝ Նաստիայի տատիկ
- Վիկտոր Վասիլև՝ շների հյուրանոցի ընդունարանի աշխատակից
- Անդրեյ Ֆյոդորցով՝ ավտոբուսի վարորդ
- Պյոտր Ֆյոդորով՝ Կոլյա՝ Նաստյայի հայրը
- Իգոր Վլասով՝ Չեբուրեկ
- Սերգեյ Տրոյև՝ Բանան
Շահույթ
խմբագրել«ՏԱՍՍ» գործակալության տվյալներով, փետրվարի 2-ին ֆիլմը հասցրեց հավաքել 60,1 միլիոն ռուբլի[2]։
Քննադատություն
խմբագրելՖիլմը ռուս կինոքննադատների կողմից ստացավ խառը կարծիքներ։ Քննադատները նշեցին լավ դերասանական կազմը, սակայն աննկատ չմնացին հոլիվուդյան «Տանը մենակ» կատակերգական ֆիլմի հետ բազում նմանությունները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.kinometro.ru/release/card/id/15608
- ↑ «Фильм «Приключения Паддингтона» возглавил российский прокат» (ռուսերեն). ՏԱՍՍ. 2015 թ․ փետրվարի 2.
- ↑ Румянцева, Анна (30 января, 2015). «По собачьим обстоятельствам. Рецензия на фильм «Ёлки лохматые»». VashDosug.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.