Փոքր Մասրիկ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Փոքր Մասրիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Փոքր Մասրիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Մակերես18 կմ²
ԲԾՄ1930 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն626 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոքր Մասրիկ (Հայաստան)##
Փոքր Մասրիկ (Հայաստան)
Փոքր Մասրիկ (Գեղարքունիքի մարզ)##
Փոքր Մասրիկ (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ հյուսիս, Մասրիկի դաշտում։ Վերանվանվել է Փոքր Մասրիկ 1991 թ. ապրիլի 3-ին[3]։

Նախկինում Փոքր Մազրա անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոքր Մասրիկի մշտական բնակչությունը կազմել է 626, առկա բնակչությունը՝ 616 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5]։ Փոքր Մասրիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 227 մարդ [6]
1873 675 մարդ [6]
1897 1200 մարդ [6]
1926 659 մարդ [6]
1959 1092 մարդ [7]
1970 1652 մարդ [7]
1979 1831 մարդ [7]
1989 351 մարդ [7]
2001 744 մարդ [7]
2011 626 մարդ [2]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 768
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 203. — 184 p.