Փոքրիկ Վասիլիսան
Փոքրիկ Վասիլիսան (ռուս.՝ Маленькая Василиса), Դարինա Շմիդտի կարճամետրաժ հեղինակային նախագիծը։ Մուլտֆիլմը ստեղծվել է Մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետական աջակցությամբ։ Թողարկվել է «Իլյա Մուրոմեցը և սոխակ-ավազակը» լիամետրաժ մուլտֆիլմի հետ, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին։
Փոքրիկ Վասիլիսան ռուս.՝ Маленькая Василиса | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Դարինա Շմիդտ |
Սցենարիստ | Դարինա Շմիդտ |
Հնչյունավորում | Կոնստանտին Բրոնզիտ, Օլեգ Կուլիկովիչ, Սերգեյ Մերինով և Անատոլի Պետրով |
Բեմադրող նկարիչ | Դարինա Շմիդտ |
Երաժշտություն | Մաքսիմ Կոշևարով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | CTB կինոընկերություն և Մելնիցա |
Տևողություն | 934 վայրկյան |
Թվական | 2007 |
Սյուզդալ-2008 փառատոնի մրցութային ծրագրի մասնակից է։
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Վասիլիսայի մասին հավաքական հեքիաթի։ Վասիլիսան շատ փոքր է, որպեսզի պայքարի կյանքի դժվարությունների դեմ։ Նրա ճանապարհին միշտ հանդիպում են մարդիկ, ովքեր օգնում են նրան հաղթահարել դժվարությունները։
Հեղինակներ խմբագրել
- Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Դարինա Շմիդտ
- Բեմադրող նկարիչ՝ Դարինա Շմիդտ
- Կոմպոզիտոր` Մաքսիմ Կոշևարով
- Հնչյունային ռեժիսոր` Վլադիմիր Գոլոունին
- Անիմատորներ` Դարինա Շմիդտ, Վիկտորիա Գնեդիշ, Մարինա Զարիպովա, Անտոն Ռուդին, Գլեբ Դյոմին, Տատյանա Գորբուշինա
- Նկարիչներ` Դարինա Շմիդտ, Օլգա Անտոնենկո
- Պրոդյուսեր` Ալեքսանդր Բոյարսկի
Դերերը հնչյունավորել են խմբագրել
- Կիրա Զամորինա` Վասիլիսա
- Կոնստանտին Բրոնզիտ` Բաբա Յագա
- Օլեգ Կուլիկովիչ` Կատու
- Սերգեյ Մերինով` Արջ
- Անատոլի Պետրով` պատմող/տղամարդ
- Ելենա Շուլման` Կին
Պարգևներ խմբագրել
Անիմացիոն կինոյի 13-րդ ռուսական բաց փառատոնին, որը տեղի է ունեցել 2008 թվականին, Սուզդալում, այս հեքիաթը ստացել է երկու մրցանակ՝ լավագույն դեբյուտ և լավագույն մանկական մուլտֆիլմ անվանակարգերում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Капков С. Интервью с Дариной Шмидт «ГАЗЕТА» № 48, 17.03.2008
Արտաքին հղումներ խմբագրել
- «Փոքրիկ Վասիլիսան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Փոքրիկ Վասիլիսան afisha.ru կայքում