Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը։

Փոքրիկը
անգլ.՝ The Kid
ԵրկիրԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա, համր կինո և social comedy film?[1]
Թվական1921[2], հունվարի 16, 1921[3], հունվարի 21, 1921[3], հունվարի 30, 1921[3] և փետրվարի 6, 1921[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներԷդնա Փերվիենս, Ջեքի Կուգան[4], Չարլի Չապլին, Հենրի Բերգման, Լիտա Գրեյ, Ալբերտ Օսթին, Charles Reisner?, Ֆրենկ Կամպիո, Robert Gaillard?, Թոմ Ուիլսոն, Granville Redmond?, Կառլ Միլլեր, Esther Ralston?[5], Raymond Lee? և Edith Wilson?
ՕպերատորՌոլանդ Թոթերո
ԵրաժշտությունՉարլի Չապլին
ՄոնտաժՉարլի Չապլին
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունCharles Chaplin Productions?
Տևողություն68 րոպե
 The Kid (1921 film) Վիքիպահեստում
The Kid

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ` հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ։ Հայտնաբերելով երեխային ետևի նստարանին` նրանք փոքրիկին թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։

 
թափառաշրջիկը և փոքրիկը

Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանից` թողնելով մեկ ուրիշ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջ ի վերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքրիկ տանը։ Անցնում է 4 տարի։ Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու։ Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք։ Այդպես շարունակվում է, մինչև նրանց արարքը հասկանալով` մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից։ Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա։

Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է, և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձրաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով խլում է երեխային հայրացուից։ Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում։

Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին` խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը` պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին` թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում` հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ՝ մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։

Դերասաններ խմբագրել

  • Չառլի Չապլին - թափառաշրջիկ
  • Էդնա Պերվիանս - փոքրիկի մայր
  • Ջեկի Կուգան (կրտսեր)- փոքրիկ
  • Թոմ Ուիլսոն - ոստիկան
  • Ջեկի Կուգան (ավագ) - գրպանահատ, հյուր, սատանա
  • Հենրի Բերգման - գիշերային պանդոկի տեր
  • Ալբերտ Օսթին - գող
  • Չառլզ Ռեյսներ - մեծ եղբայր
  • Էդիտ Ուիլսոն - սայլակով երեխայի մայր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Փոքրիկի դերակատար Ջեկի Կուգանը դերասան Ջեկի Կուգանի որդին էր, և «First National» ստուդիան համապատասխան պայմանագիր էր կնքել Ջեկի Կուգան Ավագի հետ` հնարավորություն տալով դրանով Չապլինին նկարահանել երեխային։
  • Չառլի Չապլինը չափազանց պահանջկոտ էր իր ֆիլմերի հանդեպ, մասնավորապես «Փոքրիկը» ֆիլմի նկարահանված նյութերի միայն 2 % մասն է տեղ գտել հիմնական ֆիլմում, ինչը տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայի համար անբնական երևույթ էր։
  • Ֆիլմի նկարահումները ավարտվել են 1920 թվականին՝ այն ժամանակ, երբ Չապլինը բաժանվեց իր առաջին կնոջից՝ Միլդրեդ Հարրիսից, ով ուզում էր դատարանի միջոցով իրեն վերցնել նկարահանված նյութերը, և Չապլինը ստիպված կինոստուդիայից տեղափոխել էր ժապավենները այլ քաղաք՝ ֆիլմի մոնտաժը վերջացնելու համար։
  • «First National» կինոընկերությունը ցանկանում էր «Փոքրիկը» այսպես ասած «դիտարկել» որպես կարճամետրաժ ֆիլմ և վճարել Չապլինին նրա պահանջած գումարից 3 անգամ պակաս գումար՝ 500 000 դոլլար 1.5 միլիոն դոլլարի փոխարեն։ Սակայն Չապլինը չի համաձայնվում և ստուդիային է հանձնում ֆիլմը միայն իր պահանջած գումարը ստանալուց հետո։
  • «Փոքրիկը» 1921 թվականի 2-րդ շահութաբեր ֆիլմն է։
  • 1971 թվականին Չապլինը վարձույթ թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ, որը նա գրել էր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի մոտիվներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20200531161709/http://filmlexikon.uni-kiel.de/index.php?action=lexikon&tag=det&id=2236
  2. Weissman S. M. Չապլին. Կյանք (4 հրատարակություն) — 1 — NYC: Arcade Publishing, 2008. — P. 53. — ISBN 978-1-55970-892-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
  4. Weissman S. M. Չապլին. Կյանք (4 հրատարակություն) — 1 — NYC: Arcade Publishing, 2008. — P. 32. — ISBN 978-1-55970-892-0
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկը (ֆիլմ)» հոդվածին։