Փոստային թանգարան, որպես կանոն` պետական թանգարան, որը զբաղվում է փոստային կապի և հեռագրական գործի զարգացման պատմության, փոստային կառույցների, փոստային տեխնիկայի և սարքավորումների և փոստի գործունեության հետ կապված առարկաների և փաստաթղթերի հավաքմամբ, ուսումնասիրմամբ, պահպանմամբ և ցուցադրմամբ[1]։ Հաճախ նման թանգարանները կոչվում են կապի թանգարաններ, քանի որ դրանց ցուցադրություններում, բացի փոստի պատմությունից, լուսաբանվում են հեռահաղորդակցության այլ տեսակներ ևս։

Էլզասի Ռիկվիր քաղաքի ֆասադը, Ֆրանսիա
Փոստի թանգարանի ֆասադը Փարիզում

Նկարագրություն խմբագրել

Սովորաբար փոստային նամականիշերի պետական հավաքածուն պահվում է պետության կենտրոնական փոստային թանգարանում։ Բացի իրենց մշտական ցուցահանդեսներից, փոստային թանգարանները պարբերաբար մասնակցում են ֆիլատելիստական ցուցահանդեսների` ցուցադրելով իրենց հավաքածուների հատվածներ[2]։

Փոստային խոշոր թանգարանների օրինակներից են աշխարհի հետևյալ քաղաքներում տեղակայված թանգարանային հաստատությունները[1].

Պատմություն խմբագրել

1870-ական թվականներից մի շարք երկրներում սկսել են հայտնվել ազգային փոստային թանգարանները, որոնցում հավաքվում և պահվում էին փոստային նամականիշերի պետական հավաքածուներ[3][4]։

Առաջին փոստային թանգարանը հայտնվել է 1872 թվականին, Գերմանիայում, Բեռլինում[1]։ Աշխարհի խոշորագույն փոստային նամականիշների և փոստային վճարումների հավաքածուն գոյություն ունի 1886 թվականից։ Բեռլինի թանգարանից հետո նմանատիպ թանգարաններ կազմավորվել են Ֆրանսիայում և Բուլղարիայում[3][4]։

Ռուսական կայսրությունում կապի առաջին թանգարանը Սանկտ Պետերբուրգի հեռագրական թանգարանն է եղել, որը հիմնադրվել է 1872 թվականին[4][5]։ 1884 թվականին այստեղ ստեղծվել է փոստային-հեռագրական թանգարանը, իսկ դրան կից` փոստային բաժինը[3][4]։ Խորհրդային տարիներին այս թանգարանը վերածվել է Պոպովի անվան կապի կենտրոնական թանգարանի և կատարել ԽՍՀՄ պետական փոստային թանգարանի գործառույթները[2][4]։ Այն հավաքել է ավելի քան 4 միլիոն փոստային նամականիշ, դրոշմավորված ծրարներ, քարտեր և այլն[3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Музей почтовый // Филателистический словарь / В. Граллерт, В. Грушке; Сокр. пер. с нем. Ю. М. Соколова и Е. П. Сашенкова. — М.: Связь, 1977. — С. 111. — 271 с. — 63 000 экз.
  2. 2,0 2,1 Почтовый музей // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Почтовый музей — статья из Большой советской энциклопедии
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  5. «Краткая историческая справка». О музее. Государственное учреждение Центральный музей связи имени А. С. Попова. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոստային թանգարան» հոդվածին։