Փոյնթ Ֆորթին (անգլ.՝ Point Fortin), շրջան Տրինիդադ և Տոբագոյի Տրինիդադ կղզու հարավ-արևմուտքում։

Բնակավայր
Փոյնթ Ֆորթին
ԵրկիրՏրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Հիմնադրված է1783 թ.
Մակերես23,88 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն19 056 մարդ (2000)
Պաշտոնական կայքpointfortinborough.com/home/
Փոյնթ Ֆորթին (Տրինիդադ և Տոբագո)##
Փոյնթ Ֆորթին (Տրինիդադ և Տոբագո)

Աշխարհագրություն խմբագրել

Հյուսիսից այն ողողվում է երկու ծովածոցով՝ Այրոիսով և Գուապոյով։ Որպես կիսաէքսկլավ՝ այն բոլոր կողմերից ցամաքով սահմանակից է Սիպարիայի շրջանին։

Պատմություն խմբագրել

Փոյնթ Ֆորթինը հիմնադրվել է 1783 թվականին[1] Տրինիդադում կաթոլիկների բնակեցման նախաձեռնության շրջանակում՝ Սեդուլա բնակչություն (իսպ.՝ Cédula de Población)։ Շրջանն անվանվել է այստեղ հաստատված ֆրանսիացի Ֆորտինի անունով։

Ստրկության վերացումից հետո տարածաշրջանը շաքարեղեգի մշակությունից անցել է կակաոյի և կոկոսի մշակությանը։ 1906 թվականին՝ երկրաբան Արթուր Բիբի Թոմփսոնի (անգլ.՝ Arthur Beeby-Thompson) կողմից կղզու հարավ-արևելքում նավթի հանքավայրերի հայտնաբերումից հետո, Փոյնթ Ֆորթինը վերապրոֆիլավորվել է նավթի վրա[2]։

1980 թվականի ապրիլի 30-ին Փոյնթ Ֆորթինն առանձնացվել է Սուրբ Պատրիկ շրջանից[3]։

Բնակչություն խմբագրել

Ըստ մարդահամարի տվյալների՝ 2011 թվականի հունվարի 9-ի դրությամբ համայնքում բնակվում էր 20 235 մարդ, որից 10 097-ը տղամարդիկ էին, իսկ 10 138-ը՝ կանայք[1]։

Նախորդ մարդահամարներ խմբագրել

  • 1987 թվական՝ 17,3 հազ. մարդ[3],
  • 2000 թվականի մայիսի 15՝ 17 755 մարդ[3][4]։

Վարչական բաժանում խմբագրել

Շրջանը բաժանված է 11 համայնքի՝ 9 քաղաքային (անգլ.՝ urban community) և 2 կիսաքաղաքային (անգլ.՝ semi-urban community):

Համայնքների ցուցակ խմբագրել

Վարչական միավոր Բնօրինակ անվանում Համայնք Բնակչություն, մարդ,
2000 թվական
Բնակչություն, մարդ,
2011 թվական
Մակերես, կմ² Խտություն,
մարդ/կմ²
Ծանոթագրություն
Քեփ-դե-Վիլե[5] Cap-de-Ville полугородское 4 352 4 942
Քլիֆթոն Հիլլ Clifton Hill полугородское 240 216
Էգիպտ Վիլիջ Egypt Village городское 1 947 2 268
Ֆանի Վիլիջ Fanny Village городское 3 502 4 255
Գոնսալեզ[5] Gonzales городское 1 798 2 034
Հոլիվուդ Hollywood городское 681 1 493
Նյուլենդս Newlands городское 593 304
Նյու Վիլիջ New Village городское 1 539 1 893
Փոյնթ Ֆորթին Փրոփեր Point Fortin Proper городское 2 509 2 319
Փոյնթ Լիգուր Point Ligoure городское 1 332 1 385
Թեքիեր Վիլիջ Techier Village городское 1 449 1 632

Ենթակառուցվածք խմբագրել

  • Atlantic LNG, հեղուկացված բնական գազի գործարան։
  • Մահայկա Օվալ (անգլ.՝ Mahaica Oval), ֆուտբոլի մարզադաշտ՝ 2,5 հազ․ մարդ տարողությամբ։

Սպորտ խմբագրել

  • Փոյնթ Ֆորթին Սիվիկ (անգլ.՝ Point Fortin Civic), բարձրակարգ դիվիզիոն ունեցող ֆուտբոլային ակումբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Point Fortin. Borough in Trinidad and Tobago Central Statistical Office, Trinidad and Tobago
  2. Government of the Republic of Trinidad and Tobago: Point Fortin Արխիվացված 2021-09-28 Wayback Machine (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Regions of Trinidad and Tobago». Administrative Divisions of Countries («Statoids») (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Trinidad & Tobago 2000 Housing and Population Census» (PDF). An Official Website of the Government of Trinidad & Tobago (անգլերեն) — Thematic Analysis. Demography. Age by Sex. Geographic area: Borough of Point Fortin. 2016. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Частино в регионе Сипария

Արտաքին հղումներ խմբագրել