«Փշուրիկներ», պատմվածքների ցիկլ Ալեքսանդր Սոլժենիցինի արձակում։ Որոշ գրականագետներ այս ստեղծագործությունները վերաբերում են «արձակ բանաստեղծություններ» ժանրին[1]։

Փշուրիկներ
ՀեղինակԱլեքսանդր Սոլժենիցին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ

1958-1960

1996-1999
Հրատարակման տարեթիվ

1964 «Грани»

1997 «Новый мир»

Ստեղծում և հրապարակում խմբագրել

Պատմվածքների առաջին, հիմնական մասը գրվել է ԽՍՀՄ-ում 1958-1960 թվականներին։ 1961 թվականի դեկտեմբերին դրանք առաջարկվեցին «Новый мир» ամսագրին, բայց մերժվեցին Ա.Տ. Տվարդովսկու կողմից․

Հենց այդ այցելությունների ժամանակ ես բերեցի Տվարդովսկուն՝ մի քանի ճամբարային բանաստեղծություններ, մի քանի «Փշուրիկներ» ավելի անվնաս, և «Գյուղը առանց առաքինի մարդու չի լինի» պատմվածքը, որը զերծ էր ծանր արտահայտություններից։ Նա «Փշուրիկներին» ճանաչեց որպես «պահեստում գտնվող ընդհանուր նոթատետրում գրառումներ», բոլորովին չէր զգում դրանց ժանրը[2]։

Դրանից հետո «Փշուրիկները» տարածվել են սամիզդատում, իսկ 1964 թվականին առանց հեղինակի իմացության տպագրվել «Грани» ամսագրում (Մայնի Ֆրանկֆուրտ, 1964, № 56)[3][4]։ Այնուհետև դրանք բազմիցս տպագրվել են որպես Սոլժենիցինի ժողովածուների մի մաս։

«Աղոթք» պատմվածքը առաջին անգամ տպագրվել է «Вестник русского христианского движения» ամսագրում(1966, № 3 (81))[5]։ Ըստ հեղինակի խոսքերի «Աղոթքը» տպագրվել է Ե. Դ. Վորոնյանսկայայի շնորհիվ, ով զբաղվում էր Սոլժենիցինի ստեղծագործությունների՝ սամիզդատում տարածմամբ.

Սամիզդատի համար նրա առաջին «մեքենագրված» գործերից էր իմ «Փշուրիկները», որին նա ինքնակամ անմիջապես ավելացրեց «Աղոթքը», որը նրան էի տվել միայն կարդալու համար։ Ե. Դ․-ի անհոգ ձեռքերի միջոցով «Աղոթքը» ճախրեց դեպի համաշխարհային հրատարակություն[6]։

Պտմվածքների երկրորդ՝ վերջին մասը հեղինակը գրել է 1996-1999 թվականներին Ռուսաստան վերադառնալուց հետո։ Առաջին անգամ տպագրվել է «Новый мир» ամսագրի մի քանի համարներում (1997, № 1, 3, 10; 1999, № 7), ինչպես նաև № 23-24 «Роман-газета» 1998, ներառվեցին Սոլժենիցինի ամբողջական երկերի հատորներում[6]։ 1996-ին փոխանցելով «Новый мир» ամսագրի խմբագիրներին նոր «Փշուրիկների» առաջին բաժինը («Խեժափիճի», «Կայծակ», «Ուգլիչի զանգ»), Սոլժենիցինը գրել է․ «Միայն այն ժամանակ, երբ վերադարձա Ռուսաստան, կարողացա նորից գրել դրանք, բայց այնտեղ չէի կարողանում...»[6]

Բովանդակություն խմբագրել

1958-1960 խմբագրել

  • Շունչ
  • Սեգդեն լիճ
  • Բադիկ
  • Բանաստեղծի աճյունը
  • Ծփի գերանը
  • Արտացոլում ջրի մեջ
  • Ամպրոպ լեռներում
  • Քաղաք Նևայի վրա
  • Շարիկ
  • Շարժվելու միջոց
  • Հին դույլ
  • Եսենինի հայրենիքում
  • Կոլտնտեսական պայուսակ
  • Խարույկ և մրջյուններ
  • Մենք չենք մեռնի
  • Անցնելով օրվան
  • Ճանապարհորդություն Օկայի երկայնքով

1963 խմբագրել

  • Աղոթք

1996-1999 խմբագրել

  • Խեժափիճի
  • Կայծակ
  • Զանգակատուն
  • Ուգլիչի զանգ
  • Ծերացում
  • Ամոթ
  • Փորձանքաբեր խոտ
  • Առավոտ
  • Վարագույր
  • Մթնշաղին
  • Աքաղաղի կանչը
  • Գիշերային մտքեր
  • Մահացածների հիշատակը
  • Աղոթք Ռուսաստանի

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել