Փշատավան
Փշատավան (նախկին անվանումը՝ Իգդալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Արաքս գետի ձախ ափին, մարզկենտրոն Արմավիրից մոտ 11 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Փշատավան 1947 թ. ապրիլի 10-ին[5]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Փշատավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 8.1 կմ² | ||
ԲԾՄ | 858 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2058[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | փշատավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0946[4] | ||
| |||
Բնակչություն խմբագրել
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փշատավանի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1996 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ապրել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[6]։ Բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Կարինի նահանգի Բայազետի գավառի Առվտոց և Մոսուն գյուղերից։
Փշատավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 113 | 562[6] | 706 | 814 | 756 | 1064 | 1513 | 1652 | 2061 | 2217 | 2546 | 2058[2] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 269 — 916 էջ։
- ↑ 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 202» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.