Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փյունիկ (այլ կիրառումներ)

Փյունիկ, ֆենիքս (հունարեն՝  φοίνιξ), հին հունական դիցաբանության մեջ առասպելական թռչուն է։ Իբր ապրում է 500[1] (ըստ այլ տարբերակների՝ 1460 կամ 12954) տարի, ունի արծվի տեսք, ոսկեկարմրի ու կրակի գուներանգներ։ Կանխազգալով իր վախճանը՝ իբր փյունիկը ինքնակիզվում է բուրավետ խոտերով լեցուն բնում, որտեղ իր մոխրից իսկույն վերածնվում է նոր և երիտասարդ փյունիկ։ Ըստ այլ տարբերակի, փյունիկը մեռնում է՝ շնչելով խոտերի բույրը, բայց նրա սերմերից ծնվում է նոր թռչուն, որն իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպտոս, որտեղ նրան այրում են արևի քրմերը[2]։

Փյունիկի պատկերը Աբերդինի կենդանիների գրքից

Փյունիկը զինանշաններում խմբագրել

Փյունիկը զինանշաններում պատկերվում է կրակից հառնելու պահին։ Ելիզավետա I-ը և Շոտլանդիայի թագուհի Մարիան որպես խորհրդանիշ ընտրել էին փյունիկը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Геродот. История II 73; Овидий. Метаморфозы XV 392-407 (ռուս.)
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան