Փղիկը գնում է սովորելու

մուլտֆիլմ

«Փղիկը գնում է սովորելու» (ռուս.՝ «Слонёнок пошёл учиться»), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Իվան Ուֆիմցևի կողմից 1984 թվականին։ Ուֆիմցևը նկարահանել է փղիկի արկածների մասին պատմող երեք ֆիլմ՝ «Փղիկը գնում է սովորելու» (1984), «Փղիկը հիվանդացել է» (1985), «Զբոսաշրջիկ փղիկը» (1992)[1]։

Փղիկը գնում է սովորելու
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻվան Ուֆիմցև
ՍցենարիստԴավիդ Սամոյլով
ԵրաժշտությունԻգոր Կոսմաչյով
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն606 վայրկյան
ՍիկվելՓղիկը հիվանդացել է
Թվական1984

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի հերոսը փոքրիկ փղիկն է, որը երազում է սովորել, և մայր փիղը նրան ուղարկում է դպրոց, որտեղ սովորում էին մկները։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ – Դավիթ Սամոյլով
  • Կինոռեժիսոր – Իվան Ուֆիմցև
  • Բեմադրող նկարիչ – Նիկոլայ Տիտով
  • Կինոօպերատորներ – Ալեքսանդր Վիխանսկի, Իգոր Դիանով
  • Կոմպոզիտոր – Իգոր Կոսմաչյով
  • Կոմպոզիտոր – Գենադի Գլադկով
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վյաչեսլավ Շիլոբրեև, Սերգեյ Կոսիցին
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Վլադիմիր Աբբակումով, Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Վալերի Պետրով, Միխայիլ Կոլտունով, Վիկտոր Գրիշին, Մարինա Չեսնոկովա, Սվետլանա Զնամենսկայա, Սերգեյ Պոպով, Նատալյա Գրինբերգ, Վլադիմիր Մասլով, Նատալյա Բարկովսկայա, Ա․ Ուտկին, Ալեքսանդր Մաքսիմով, Ալեքսանդր Բելյաև, Աննա Վետյուկովա, Սեմյոն Էտլիս
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող – Գ. Ֆիլատովա
  • Նկարահանող խմբի տնօրեն – Գրիգորի Խմարա

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Թողարկում խմբագրել

  • 2005 թվական – «Փոքրիկ Մամոնտի մասին» (ռուս.՝ «Про мамонтёнка») մուլտֆիլմերի հավաքածու DVD-ով, տարածող՝ Крупный план[2]
  • 2006 թվական – «38 թութակ» (ռուս.՝ «38 попугаев») մուլտֆիլմերի հավաքածու DVD-ով, տարածող՝ Крупный план[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. DVD «Про мамонтёнка»
  3. DVD «38 попугаев»

Գրականություն խմբագրել

  • Самойлов Давид Слонёнок пошёл учиться. — М.: Лабиринт, 2014. — 112 с. — (Открой книгу!). — ISBN 978-5-9287-2467-2

Արտաքին հղումներ խմբագրել