Փինք, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2007 թվականին։ Կազմակերպությունն իր շահառուներին և հասարակությանն առավել հայտնի է որպես «Փինք Արմենիա»։ Փինքը ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձնաց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը[1]։

Փինք Արմենիա
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն և կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2017
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներԿազմակերպության տեսլականն է ունենալ հասարակություն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ընդունված է՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՆախագահԿարինե Աղաջանյան
Կայքpinkarmenia.org

Գործառույթներ խմբագրել

Կազմակերպության գործունեության առաջին իսկ օրվանից՝ Փինք Արմենիան նախաձեռնել և իրականացրել է տարբեր միջոցառումներ և ծրագրեր՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի գործողություններ, որոնք խթանում են անվտանգ սեռական հարաբերություններ և վարքագիծ։ Հետագայում կազակերպության գործունեությունը և ծառայությունների տրամադրման ոլորտն ընդլայնվեց՝ կազմակերպության օրակարգում ներառելով մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հիմնահարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ ԼԳԲՏ համայնքի այն ներկայացուցիչներին, ում իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ գենդերային արտահայտման հիմքով։ Ավելին, կազմակերպությունը ներկայացնում է ԼԳԲՏ անձանց կարիքներն ու շահերը, ինչպես նաև ջատագովում այդ խնդիրների լուծումն ու իրավական պաշտպանվածությունը տեղական, պետական, ինչպես նաև միջազգային մակարդակներում[2]։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը խրախուսում և խթանում է հավասարության, խոցելի խմբերի ընդունման գաղափարները, նվազեցնում է ցանկացած հիմքով խտրականության արտահայտումը՝ հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր։

Գործունեության ընթացքում կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով։ Փինքը փոքր տեղական կազմակերպությունից վերաճել է միջազգայնորեն ճանաչված և վստահելի կազմակերպության։ Կազմակերպությունը հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի, գենդերային հիմնահարցերի բնագավառներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Փինքի գրասենյակը տեղակայված է Երևանում, սակայն կազմակերպությունը տրամադրում է տարածքի և ժամանակի մեջ հասանելի ծառայություններ աջակցության և օժանդակության կարիք ունեցող ցանկացած անհատի։

Փինքն, իր անձնակազմն ու անդամները, ակտիվ սոցիալական խումբ են և ներգրավված են Հայաստանում տարբեր քաղաքացիական, քաղաքական և մշակութային նախաձեռնություններում և շարժումներում, որոնք անդրադառնում են Հայաստանի ժողովրդավարական աճն ապահովող բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրների[3]։

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվամբ, որը անգլերեն հապավմամբ ստացվում է PINK և 2019-ից վերանվանվել «Փինք» իրավապաշտպան ՀԿ։ Այնուամենայնիվ կազմակերպությունը ավելի հայտնի է որպես Փինք Արմենիա։

2007 թվականից մինչև 2014 թվականի վերջ կազմակերպության նախագահն է հանդիսացել իրավապաշտպան, սոցիոլոգ, մարդու իրավունքների մասնագետ Մամիկոն Հովսեփյանը, իսկ 2015-ից մինչև 2019-ը հետազոտող և իրավապաշտպան Նվարդ Մարգարյանը։ 2019-ից 2023-ը նախագահը հոգեբան և իրավապաշտպան Լիլիթ Ավետիսյանն էր, իսկ արդեն 2023-ից կազմակերպության նախագահն է իրավաբան, իրավապաշտպան, մարդու իրավունքների մասնագետ Կարինե Աղաջանյանը[4]։

Պարգևներ խմբագրել

Կազմակերպությունն ու աշխատակիցները գործունեության համար արժանացել են մրցանակների և ճանաչում ստացել միջազգային ասպարեզում։

Կազմակերպությունը ստացել է հետևյալ մրցանակները՝

  1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011 (Երևան)[5]
  2. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխութուն. «Լույսեր 2012» (Ստամբուլ)[6]
  3. Բոբ Հեփլի անվան Հավասարության մրցանակ 2017 (Լոնդոն)[7]
  4. «Սթոունվոլի հոգի» մրցանակ 2018 (Բեռլին)[8]
  5. Փոփոխություններ բերողի մրցանակ 2018 (Լոս Անջելես)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «LGBT+ History Month: Pink Armenia in Eastern Europe». Give Out. Վերցված է 06.10.2023-ին.
  2. «Ծառայություններ». Վերցված է 06.10.2023-ին.
  3. «Փինք Իրավապաշտպան ՀԿ».
  4. «Լրամփոփ | ապրիլ 2023 - Pink Armenia». 2023 թ․ ապրիլի 30. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011 - Pink Armenia». 2014 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխութուն. «Լույսեր 2012» - Pink Armenia». 2012 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Մամիկոն Հովսեփյանին հանձնեցին Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակը - Pink Armenia». 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Մամիկոն Հովսեփյանին է շնորհվել «Սթոունվոլի հոգի» մրցանակը - Pink Armenia». 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «Մամիկոն Հովսեփյանը մրցանակ է ստացել Գալասի 20-ամյակին - Pink Armenia». 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 13-ին.