Փիղը և մրջյունը (ռուս.՝ Слон и муравей), 1948 թվականին նկարահանված խորհրդային նկարչական մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանել են ռեժիսորներ Բորիս Դյոժկինը և Գենադի Ֆիլիպովը։

Փիղը և մրջյունը
Слон и муравей
Տեսակնկարչական
Ժանրհեքիաթ -առակ
ՌեժիսորԲորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպով
ՍցենարիստՌոման Ֆատուև
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունՎանո Մուրադելի
ՕպերատորԵլենա Պետրովա
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե 36 վայրկյան
Թվական1948

Սյուժե խմբագրել

Խրատական մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է պարծենկոտությունն ամեն անգամ հայտնվում անհաջողությունների մեջ։ Մուլտֆիլմի սյուժեն փոխվում է և բոլորը հայտնվում են աղվեսի ամուսնության խնջույքում։ Անտառի բոլոր կենդանիները հրավիրված էին այդ խնջույքին, բոլորը երգում, պարում և ուրախանում էին։ Բայց դժբախտաբար ոչ բոլորը կարող էին իրենց դրսևորել հյուրի պես։ Օրինակ՝ փիղը մտածում էր, որ ինքը շատ մեծ է, բոլորից ուժեղ է և նրան ոչ ոք չէր կարող հաղթել։ Բայց նրա այդ պահվածքը երկար չտևեց, հայտնվեց մեկը, ով կարողացավ ցույց տալ նրա իրական տեղը։

Ֆիլմի հեղինակներ խմբագրել

  • Սցենարիստ՝ Ռոման Ֆատուև
  • Ռեժիսորներ՝ Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպպով
  • Բեմադրող-նկարիչ՝ Գեորգի Պոզին
  • Օպերատոր՝ Ելենա Պետրովա
  • Կոմպոզիտոր՝ Գրիգորի Համբուրգ
  • Ձայնային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպպով, Ֆաինա Եպիֆանովա, Լև Պոպով, Բորիս Տիտով, Ֆեոդոր Խիտրուկ
  • Բեմանկարիչներ՝ Վ.Զավիլոպուլո, Մարիա Ռուսանովա
  • Տեկնիկական ասիստենտ՝ Գալինա Բրոդսկայա
  • Մոնտաժորդ՝ Վ. Իվանովա
  • Նկարի տնօրեն՝ Բորիս Վոլֆ

Հնչյունավորողներ խմբագրել

  • Յուլյա Յուլսկայա - Մրջյուն
  • Վլադիմիր Լեպկո - Արջ
  • Լեոնիդ Պիրոգով - Փիղ
  • Լիդյա Կնյազևա - Աղվես, Նապաստակ

Պարգևներ կինոփառատոններում խմբագրել

Հրատարակչություն խմբագրել

Մուլտֆիլմը միանգամից դուրս է եկել DVD տարբերակով՝ մի քանի մուլտֆիլմների հետ միասին։ Օրինակ՝ «Կվարտետ»(1947), «Փիղը և մրջյունը»(1948), «Կկուն և սարյակը»(1949), «Առյուծը և նապաստակը»(1949), «Պոլկանը և Շավկանը»(1949), «Աղվեսը շինարար է»(1950), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքլորը»(1953), «Դդուկը և արջը»(1955), «Ճպուռն ու մրջյունը»(1935), «Առակի աշխարհում»(1973)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.231-233.
  2. DVD «В мире басен»

Արտաքին հղումներ խմբագրել