Փարիզ-Մանհեթեն
«Փարիզ-Մանհեթեն» (ֆր.՝ Paris Manhattan), գեղարվեստական ֆիլմ, որի շնորհանդեսը կայացել է 2012 թվականի ապրիլի 2-ին Ավստրալիայում՝ ֆրանսիական կինոյի փառատոնում։
Փարիզ-Մանհեթեն ֆր.՝ Paris-Manhattan | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2012, հոկտեմբերի 4, 2012[1] և սեպտեմբերի 27, 2012[2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Սոֆի Լելուշ |
Պրոդյուսեր | Ֆիլիպ Ռուսելո |
Դերակատարներ | Ալիս Տալիոնի[3], Պատրիկ Բրուել[3], Մարին Դելտերմ[3], Վուդի Ալլեն, Արսեն Մոսկա, Գլեդիս Քոհեն, Ժակ Սիրոն, Ժակ Էրլեն, Louis-Do de Lencquesaing?[3], Մարգո Շոտելիե, Մարի Կրիստին Ադամ, Միշել Օմոն և Յանիկ Սուլիե |
Մոնտաժ | Monica Coleman? |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 78 րոպե |
Սոֆի Լելուշի (ֆր.՝ Sophie Lellouche) առաջին լիամետրաժ ֆիլմն է[4]։ Դրանից առաջ՝ 1999 թվականին, նա յոթ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ էր նկարել[5]։
Սյուժե խմբագրել
Ալիսը (Ալիս Տալյոնի) դեղագործ է եվրոպական ընտանիքից, դեռահաս տարիներից սիրում է Վուդի Ալլենին, Քոուլ Փորթերին և կեդեր։ Առանձնանալով տղայական վարքով՝ կատեգորիկ չի ցանկանում սիրավեպեր ունենալ, իսկ միակ տղան, ում նա երբևէ հավանել էր, «հափշտակվել էր» իր քրոջ կողմից[4]։
Երկար տարիներ Ալիսի սենյակի պատից կախված է Վուդի Ալլենի պաստառը, որի հետ հա նաճախ զրուցում է։
Անցնում է տասը տարի։ Ալիսին հասել է հայրական դեղատունը, քույրն ամուսնացել է, իսկ պաստառը դեռ կախված է Ալիսի սենյակի պատից։ Ալիսն արդեն երեսուն տարեկան է, բայց դեռ միայնակ է. նրա հարազատներն ամեն կերպ փորձում են նրան ծանոթացնել չամուսնացած տղամարդկանց հետ[6]։
Ալիսը երկու երկրպագու ունի՝ Վենսենթը (Յաննիկ Սուլյա) և Վիկտորը (Պատրիկ Բրուել), կանգնած է ընտրության առաջ։ Գրեթե պատահականորեն, բայց Վենսենթի շնորհիվ Ալիսը հանդիպում է Վուդի Ալլենին, ով տալիս է նրան իր անձնական խորհուրդը։
Դերերում խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Պատրիկ Բրուել | Վիկտոր |
Ալիս Տալյոնի | Ալիս |
Մարինե Դելտերմե | Էլեն |
Լուի-Դո դե Լենկուսեն | Պիեր |
Միշել Օմոն | հայր |
Մարի Քրիստին Ադամ | մայր |
Յաննիկ Սուլյա | Վենսենթ |
Մարգո Շոնտոլյա | Լաուրա |
Արսեն Մոսկա | Արթուր |
Գլադի Կոեն | պարոն Գոզլան |
Վուդի Ալլեն | կամեո |
Ժակ Սիրոն | փաստաբան |
Ժակ Հերլին | ծերուկ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=192355.html
- ↑ 4,0 4,1 Алла Иванова Плакат с Вуди Алленом заговорил // Газета РБКdaily, 29 июля 2012 г.
- ↑ Короткометражка Софи Лелуш на сайте Kinopoisk.ru
- ↑ Татьяна Алешичева «Париж—Манхэттен» // Журнал «Коммерсантъ Weekend», № 28 (273), 27.07.2012
Արտաքին հղումներ խմբագրել
- «Փարիզ-Մանհեթեն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- Սոֆիա Լելուշի հարցազրույցը // KinoPoisk.ru, 25.07.2012