Վաղ շրջան խմբագրել

Փարիզը ձևավորվել է գալլական պարիզիներ ցեղի բնակավայր Լյուտեսի տեղում (Սիտե կղզի), որը հիշատակում է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 1-ին դարում։ Ս. թ. 3-րդ–4-րդ դարերում կոչվել է Պարիզիի (լատին․՝ Parisii հետագայում՝ ֆր.՝ Paris497 թվականիցից Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր, եղել է Խլոդվիգ I–ի նստավայրը։ Կարոլինգների օրոք՝ կոմսության կենտրոն։ 885–886 թվականներին պաշարել են նորմանները։ Կապետինգների գահ բարձրանալով (987), դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը։

13-18–րդ դարեր խմբագրել

Բարենպաստ աշխարհագրական դիրքը, թագա-վորանիստ քաղաք լինելը նպաստել են 13 - 14-րդ դարերում արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն դառնալուն։ Քաղաքի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում թագավորի հովանավորությունը վայելող վաճառականները։ 13-րդ դարից քաղաքի կառավարումը բա-ժանված էր թագավորական իշխանության և քաղաքային ինքնավարության միջև։

14 - 15-րդ դարերում Փարիզը ամենամարդաշատ արևմտաեվրոպական քաղաքն էր, մոտ 100 հազար բնակչով (այ տվյալներով՝ 200 հազար) 14-րդ դարոքւմ, 15-րդ դարում՝ 200 հզ. (կամ 300 հազար)։ Հարյուրամյա պատերազմի 1331 - 1453 թվականների ընթացքում 1420 թվականին Փարիզը գրավեցին անգլիացիները, որոնց իշխանության տակ մնաց մինչև 1436 թվականը։ 1572 թվականին Փարիզում կազմակերպվել է հուգենոտների զանգվածային ջարդ (Բարդուղիմեոսյան գիշեր)։ Փարիզում են ծավալվել Ֆրոնդայի հիմնական իրա-դարձությունները (1648 - 16531682 թվականին թագավորական նստավայրը Փարիզից (որը մնում էր Ֆրանսիայի մայրաքաղաքը) տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789 թվականը)։ 17-րդ դարի 2-րդ կեսից 18-րդ դարերում Փարիզը դարձել է գիտության, գրականության և արվեստի համաշխարհային կենտրոն։

 
Սեն, Սիտե կղզին, Փարիզի Աստվածամոր տաճարը և Սեն–Լուի կղզին։

19-րդ դար խմբագրել

Փարիզի աշխատավորները մեծ դեր են խաղացել Ֆրանսիական մեծ հեղափոխության 1848 թվականի գլխավոր իրադարձությունների ժամանակ։ Հեղափոխության ժամանակ Փարիզը ստացել է մունիցիպալ ինքնավարության իրավունք, 1799–1814 թվականներին զրկվել է այդ իրավունքից։ 1814 թվականի մարտին և 1815 թվականի հուլիսին Փարիզը օկուպացրել են հակաֆրանսիական կոալիցիայի ուժերը։

19-րդ դարի սկզբին ստեղծվել են առաջին ֆաբրիկա-ձեոնարկությունները, անցկացվել ջրանցքներ, կառուցվև գետային նավահանգիստ։ 1800 թվականին բացվել է ֆրանսիական բանկը։ 1837 թվականին կառուցվել է Փարիզ–Սեն ժերմեն երկաթուղին, ավելացել է Փարիզի բնակչությունը. 1846 թվականին՝ 1 մլն։ Հուլիսյան հեղափոխություն 1830 թվականի շարժիչ ուժերն էին բանվորներն ու արհեստավորները։ 1832 թվականի հունիսին, 1834 թվականի ապրիլին, 1839 թվականի մայիսին տեղի են ունեցել հանրապետական ապստամբություններ, 1840 թվականի հուլիս–օգոստոսին՝ բանվորների զանգվածային գործադուլ։ 1843 թվականի վերջից 1845 թվականի սկիզբը Փարիզում է ապրել և աշխատել Կարլ Մարքսը։ 1846 թվականին այստեղ կազմավորվելւ է կոմունիստական թղթակցալյին կոմիտեն, իսկ 1847 թվականին՝ Կոմունիստների միության համայնքը։ Փարիզի 1848 թվականի հեղափոխության գլխավոր կենտրոնն էր՝ այստեղ է տեղի ունեցել 1848 թվականի Հունիսյան ապստամբությունը։ 1851 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզում կատարվեց՛ բոնապարտիստական հեղաշրջումը, բարիկադների վրա մարտնչող առաջավոր բանվորներին ու դեմոկրատական մտավորականությանը չհաջողվեց պահպանել հանրապետությունը, հաստատվեց Երկրորդ կայսրությունը։

1850-ական թվականներին. կատարվել են Փարիզի վերահատակագծման աշխատանքներ։ 19-րդ դարի 2-րդ կեսից Փարիզը խոշոր միջազգային ֆինանսական կենտրոն էր։ 19-րդ դարի վերջին–20-րդ դարի սկզբին Փարիզում սկսել է արագորեն զարգանալ ավտոմոբիլային արդյունաբերությունը («Ոեենո», «Սիտրոեն» հսկա գործարանները և այլնն)։ 1900 թվականին գործարկվել է Փարիզի մետրոպոլիտենի 1-ին գիծը։ Փարիզում անց են կացվել համաշխարհային արդյունաբերության ցուցահանդեսներ (1867, 1878, 1889, 1937)։ 19-րդ դարի 60-ական թվականների. կեսից ուժեղացել է բանվորական շարժումը։ 1864 թվականի դեկտեմբերին հիմնվել է I Ինտերնացիոնալի սեկցիան։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեդափոխությամբ տապալվեց Երկրորդ կայսրությունը, 1870 թվականի սեպտեմբեր - 1871 թվականիի հունվարին Փարիզը պաշարեցին պրուսական զորքերը։ Փարիզի պատմության խոշորագույն իրադարձությունն էր Փարիզի կոմունան։ 1889 թվականին Փարիզում գումարվել է II Ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսը։ 1890 թվականին տեղի է ունեցել երկրռւմ առաջին մայիսմեկյան ցույցը։

20-րդ դար խմբագրել

1919–1920 թվականներին տեղի են ունեցել աշխատավորների խոշոր ցույցեր։ 1930 թվականներին ֆաշիստական հետադիմության հարձակման պայմաններում, Փարիզի աշխատավորները հանդես են եկել հանրապետության պաշտպանությամբ, 1934 թվականի փետրվարի 5-ին խափանվեց ֆաշիստական խռովության փորձը։ 1935հուլիսի 14-ի ժողովրդական հուժկու ցույցը նպաստել է Ֆրանսիայում ժողովրդական ճակատի ձևավորմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) ժամանակ Փարիզը հայտարարվել է «բաց քաղաք»։ 1940 թվականի հունիսի 14-ին Փարիզը օկուպացրել են գերմանաֆաշիստական զորքերը։ Փարիզը. Դիմադրության շարժման խոշորագույն կենտրոն էր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը ազատագրվեց Փարիզի ապստամբության հետևանքով։ Պատերազմից հետո Փարիզը բանվորական և դեմոկրատական շարժման խոշորագույն կենտրոն է։ 1949 թվականին Փարիզում (միաժամանակ Պրահայում) կայացավ Խաղաղության կողմնակիցների 1-ին համաշխարհային կոնգրեսը։ 1950–1960-–ական թվականներին տեղի են ունեցել միտինգներ ի պաշտպանություն հանրապետության, համընդհանուր գործադուլներ ևն։ Փարիզի արդյունաբերական արվարձանները և քաղաքամերձ բնակավայրերը, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական պրոլետարիատի հսկայական զանգվածներ, կազմում են Փարիզի «Կարմիր գոտին»։ Փարիզը միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ և այլն) նստավայրը, ինչպես նաև միշազգային տարրեր համաժողովների, կոնֆերանսների, հանդիպումների վայր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի պատմություն» հոդվածին։