Փարիզի հաշտության պայմանագրեր (1947)

Փարիզի հաշտության պայմանագրերը, 1947 թվականին ստորագրվել են փետրվարի 10-ին, Փարիզում՝ երկրորդ համաշխհարային պատերազմ 1935-1947 թվականում հաղթած պետությունների և Գերմանիայի եվրոպական նախկին դաշնակիցների (Իտալիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա և Ֆինլանդիայի) միջև։ Պայմանագրերի նախագծերը, Պոտսդամի կոնֆերանս 1945 թվականիի որոշումների համաձայն, նախապատրաստվել էին ԽՍՀՍ-ի, ԱՍՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործմինիստրների խորհրդի նստաշրջանի (1945-թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և 1946 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին) ԽՍՀՄ-ի, ԱՍՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտգործմինիստրներ Մոսկովյան խորհըրդակցության (1945 թվականի դեկտեմբերի), արտգործմինիստրների տեղակալների Լոնդոնյան խորհրդակցության (1946-թվականի փետրվար-ապրիլ) կողմից է քննարկվել Փարիզի խաղաղության կոնֆերանս 1946 թվականում։ Ուժի մեջ են մտել 1947 թվականի սեպտեմբերի 15-ին։ Իտալիայի հետ հաշտության պայմանագրով որոշվում էր իտալահարավսլավական սահմանի փոփոխումը հօգուտ Հարավսլավիայի, որին անցնում էին Իստրիա թերակղզու և պունիական Կրայնայի մի մասը, Ֆիումե (Ռիեկա) քաղաքը, Պելագոզա կղզին՝ հարակից կղզիներով և Զարա կոմունան հարակից կղզիներով տրիեստը դառնում էր ազատ տարածք։ 1954 թվականի իտալահարավսլավական համաձայնագրով Տրիեստն ու 290 հազար բնակչությամբ գոտին անցան Իտալիան, իսկ 70 հազար բնակչությամբ գոտին՝ Հարավսլավիայի կառավարման տակ։ Դոդեկանեզյան կղզիները անցան Հունաստանին։ Իտալա-ֆրանսական սահմանը փոփոխություն կրեց հօգուտ Ֆրանսիայի, որին անցան Փոքր Սեն Բեռնար լեռնանցքը, Սոն Սենի, Սոն Տաբոր, Շաբերլոնի սարահարթերն ու այլ ոչ մեծ տարածքներ։ Իտալիան հրաժարվում էր իր աֆրիկյան գաղութներից (Իտալիական Սոմալի, Էրիթրեա և Լիբիա), ճանաչում էր Ալբանիայի և Եվրոպայի անկախությունն ու սուվերենությունը։ Պայմանագիրը Իտալիային պարտավորեցնում էր դեմոկրատ, ազատություններ ապահովել բոլոր քաղաքացիների համար, թույլ չտալ ֆաշիստ կազմակերպությունների վերածնում, դատի տալ պատերազմը, հանցագործներին, բանակը կրճատել մինչև 250 հազար, ռազմածովային ուժերը՝ մինչև 25 հազար, ռազմաօդային ուժերր՝ մինչև 25 հազար մարդ, չարտադրել և չփորձարկել ատոմային զենք, վճարել ռազմատուգանք՝ ԽՍՀՄ-ին՝ 100, Հունաստանին՝ 105, Հարավսլավիային՝ 125, Ալբանիային՝ 5, Եթովպիային՝ 25 մլն դոլլար։ Սակայն 1949 թվականին ՆԱՏՕ-ի մեջ մտնելուց հետո Իտալիան խախտեց պայմանագրի շատ կետերը, նրա բանակի թվաքանակը գերազանցեց թույլատրված սահմանները, երկրում ստեղծվեցին ամերիկյան հրթիռային բազաներ, շատ պատերազմներ, հանցագործներ մնացին անպատիժ։ Իտալիայի կառավարությունը չկատարեց նաև Սովետական միությանը ռազմատուգանք վճարելու կետը։ Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագիրը որոշում էր Ֆինլանդիայի սահմանները 1941 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հաստատում Ֆինլանդիայի կողմից Պետսամոյի (Պեչենգա) վերադարձումը Սովետական Միությանը, Ֆինլանդիայի կողմից Սովետական Միությանն էր տրամադրվում տարածք (ռազմածովային բազա ստեղծելու նպատակով) Պորկկալա-Ոնդդի շրջանում 50 տարի ժամկետով (1955 թվականին Սովետական Միությունը վաղաժամկետ հրաժարվեց վարձակալության այդ իրավունքից), նախատեսում Ալանդակ կղզիների ապառազմականացում, ֆիյլանդիայի բանակը սահմանափակում էր 34․400, ռազմածովային նավատորմը՝ 4500 մարդով, ռազմաօդային ուժերը՝ 60 ինքնաթիռով՝ 3000 անձնակազմով։ Ֆինլանդիան պարտավորվում էր հատուցել ԽՍՀՄ-ին պատճառած վնասը (300 միլիոն դոլար) և վերադարձնել սովետական երկրից դուրս տարած արժեքները։ Բուլղարիան, Ռումինիայիև Հունգարիայի հետ հաշտության պայմանագրերը որոշում էին Բուլղարիայի սահմանները 1941 թվականի հունվարի 1-ին, Հունգարիայի սահմանները՝ Ավստրիայի, Ռումինիայի և Հարավսլավական հետ 1938 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հունգարիայի և Չեխոսլովակիայի միջև սահմանը փոքրինչ փոփոխվում էր (Բրատիսլավայի շրջանում) հօգուտ Չեխոսլովակիայի, Ռումինիայի սահմանները վերականգնվում էին 1941-ի հունվարի 1-ի դրությամբ, բացառությամբ ռումինահունգ․ սահմանը, որը վերականգնվում էր 1938-թվականի հունվարի 1-ի դրությամբ (Տրանսիլվանիան վերադարձվում էր Ռումինիային), իսկ սովեառումիի սահմանը որոշվում էր 1940 թվականիի հունիսի 26-ին սովետառումի համաձայնագրով։ Պայմանագրերի քաղաքական որոշումները այդ երկրների քաղաքացիներին երաշխավորում էին դեմոկրատ, ազատություններ, ֆաշիստ, կազմակերպությունների արգելում են։ Ռազմական որոշումները կարգավորում էին այդ պետությունների զինված ուժերի կազմի վերաբերյալ հարցերը։ Պայմանագրերը սահմանում էին այդ երկրներից գանձվելիք ռազմատուգանքի չափերը։ Փ․ հ․ պ․, որոնք նախապատրաստվել էին Սովետական Միության ակտիվ մասնակցությամբ, ապահովեցին պարտված երկրների անկախությունը և պայմաններ ստեղծեցին նրանց ազատ, դեմոկրատ, զարգացման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 321