Փարաքար համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարաքար (այլ կիրառումներ)
Փարաքար, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում[1][2]։
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մտնում է | Արմավիրի մարզ | ||
Ներառում է | Փարաքար, Այգեկ, Արևշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք | ||
Վարչկենտրոն | Փարաքար | ||
Օրենսդրական մարմին | Փարաքար համայնքի ավագանի | ||
Համայնքի ղեկավար | Դավիթ Մինասյան | ||
Բնակչություն | 28740 | ||
Հիմնադրված է | 2021 թ. | ||
parakar.am |
Փարաքար համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում կայացած տեղական ինքնակառավարման մասին ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով[1][2]։
Վարչատարածքային բաժանում խմբագրել
Փարաքար համայնքը կազմված է 9 բնակավայրից՝ Այգեկ, Արևշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք և Փարաքար գյուղերից[1][2]։ Վերջինը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Կառավարում խմբագրել
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 10-ը Ապրելու երկիր կուսակցությունից,6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 5-ը Դավիթ Մինասյան դաշինքից։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Դավիթ Մինասյանն է։
Կուսակցություն | Ձայներ | % | Մանդատներ | % (ավագանիում) | |
---|---|---|---|---|---|
Ապրելու երկիր կուսակցություն | 4 637 | 47.7 | 10 | 48․94 | |
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2609 | 26․82 | 6 | 27.54 | |
Դավիթ Մինասյան դաշինք | 2227 | 22․91 | 5 | 23․51 | |
Անվավեր | 247 | 2․54 | |||
Ընդհամենը | 9 720 | 100 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։