Փայտացում

բակտերիալ ինֆեկցիա, որը արտահայտվում է մկանային սպազմերով

Փայտացում՝ ինֆեկցիա է, որը բնորոշվում է մկանների սպազմով[1]։ Ամենաբնորոշ ձևում սպազմը սկսվում է ծնոտից և տարածվում ամբողջ մարմնի վրա[1]։ Այս սպազմները սովորաբար տևում են րոպեներ և հաճախակի են լինում 3-ից 4 շաբաթվա ընթացքում[1]։ Սպազմերը կարող են լինել այնքան ուժեղ, որ նույնիսկ կարող են կոտրվածքներ առաջացնել[6]։ Այլ ախտանիշներից են տենդը, ինտենսիվ քրտնելը, գլխացավը, կուլ տալու դժվարությունները (Դիսֆագիա), արյան բարձր ճնշումը և տախիկարդիան[1][6]։ Ախտանիշները սկսում են ի հայտ գալ վարակումից 3-21 օր հետո[1]։ Վերականգնումը կարող է տևել ամիսներ[1]։ Դեպքերի 10%-ը ավարտվում է մահով[1]։

Փայտացում
Tetanus
Մկանների սպազմ, օպիստոտոնուս կատաղությամբ հիվանդ մարդու մոտ
ՏեսակԻնֆեկցիոն հիվանդություններ
ՊատճառClostridium tetani[1]
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՄկանային սպազմ, տենդ, գլխացավ[1]
Բուժաքննությունֆիզիկալ զննում և մանրէաբանական կուլտուրա
Ռիսկի գործոններՄաշկի ամբողջականության խախտում[2]
ԱխտորոշումՀիմնված է յուրահատուկ ախտանիշների վրա[1]
ԲուժումՓայտացման իմունոգլոբուլին, մկանապաշարիչներ,թոքերի արհեստական օդափոխում[1][3]
ԿանխարգելումՓայտացման պատվաստանյութ[1]
Հաճախություն209,000 (2015)[4]
ՍկիզբըՎարակվելուց 3–21 օր հետո[1]
Մահերի քանակ56,700 (2015)[5]
 Tetanus Վիքիպահեստում

Փայտացումը հարուցում է Clostridium tetani բակտերիան[1], որը հայտնաբերվում է հողի, թքի, փոշու և գոմաղբի մեջ[2]։ Բակտերիան հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով, որը կարող է լինել քերծվածքի կամ սուր գործիքով ծակածի տեսքով[2]։ Այդ բակտերիան արտադրում է թույն, որը ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում է բնորոշ ախտանիշներ[3]։ Ախտորոշումը դրվում է յուրահատուկ ախտանիշների հիմքի վրա[1]։ Հիվանդությունը չի տարածվում մարդկանց միջև[1]։

Ինֆեկցիան կարելի է կանխարգելել փայտացման պատվաստանյութով իմունիզացիայով[1]։ Մաշկի վնասվածքը պետք է մաքրվի և մեռուկացած հյուսվածքները պետք է հեռացվեն[1]։ Ինֆեկցված մարդկանց համար օգտագործվում է փայտացման իմունոգլոբուլին[1]։ Մկանապաշարիչները օգտագործվում են սպազմը կառավարելու համար[3]։ Շնչառության խանգարման դեպքում օգտագործվում է արհեստական շնչառություն[3]։

Փայտացումը հանդիպում է աշխարհի բոլոր մասերում, բայց ավելի հաճախ է տաք և խոնավ կլիմայով հատվածներում, որտեղ հողն ավելի շատ օրգանական նյութեր է պարունակում[1]։ 2015 թվականին դիտվել էր մոտ 209,000 վարակում և 59,000 մահվան դեպք[4][5]։ 1990 թվականին գրանցվել էր 356,000 մահվան դեպք[7]։ Հիվանդությունը նկարագրվել է դեռ մ․թ․ա 5-րդ դարում Հիպոկրատի կողմից[1]։ Պատճառը նկարագրվել է 1884 թվականին Անտոնիո Կարլի և Ջիորջիո Ռատտոնի կողմից Թուրինի համալսարանում, որտեղ հենց 1924 թվականին ստեղծվել է պատվաստանյութը[1]։

Ախտանիշներ խմբագրել

Տետանուսը հաճախակի սկսվում է ծամիչ մկանների սպազմից (Տրիզմ)։ Սպազմի կարող են ենթարկվել նաև դեմքի մկանները, որի արդյունքում դիտվում է դեմքի յուրահատուկ արտահայտություն՝ սարդոնիկ ժպիտ։ Կրծքի, պարանոցի, մեջքի, որովայնի և հետույքի մկանները նույնպես կարող են ախտահարվել" Մեջքի մկանների սպազմի արդյունքում մարմինը կամարի տեսք է ստանում, որը կոչվում է օպիստոտոնուս։ Երբեմն սպազմ է լինում շնչառությանը մասնակցող մկաններում, ինչի հետ կապված լինում են շնչելու հետ կապված դժվարություններ[1]։

Մկանների երկարատև, ուժեղ և ցավոտ կծկումը տետանիան է։ Կծկման նոպաներից կարող են լինել կոտրվածքներ։ Այլ ախտանիշներից են շատ քրտնելը, տենդը, ձեռքերի և ոտքերի սպազմը, կուլ տալու դժվարությունները, սրտի հետ կապված խնդիրները, շնչառական անբավարարությունը, առիթմիան, անկառավարելի միզելը և անկղապահությունը։[փա՞ստ]

Նույնիսկ բուժում ստանալու դեպքում վարակվածների 10%-ը մահանում է[1]։ Մահվան ցուցանիշները ավելի բարձր են չպատվաստված մարդկանց մոտ և 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ[1]։

Ինկուբացիոն շրջան խմբագրել

Փայտացման ինկուբացիոն շրջանը կարող է ձգվել մինչև ամիսներ, բայց սովորաբար տևում է մոտ 10 օր[8][9]։ Ընդհանրապես ինչքան հեռու է վարակման տեղը ԿՆՀ-ից, այնքան երկար է ինկուբացիոն շրջանը։ Ինչքան կարճ է ինկուբացիոն շրջանը, այնքան ավելի լուրջ են ախտանիշները[10]։ Նեոնատալ փայտացման դեպքում ախտանիշները ի հայտ են գալիս ծնունդից 4-ից 14 օր հետո։ Կլինիկական պատկերների հիման վրա նկարագրվել են փայտացման 4 տեսակներ[1]։

Տարածուն փայտացում խմբագրել

Տարածուն (Գեներալիզացված) փայտացումը ամենաբնորոշ տորբերակն է, որը դիտվում է մոտ 80% դեպքերում։ Տարածուն ձևը ախտահարում է դեպի ներքև։ Առաջին նշանն է տրիզմը (ծամիչ մկանների սպազմ), դիմային մկանների սպազմը (սարդոնիկ ժպիտ)։ Հետագայում պարանոցի մկաններն են ենթարկվում սպազմի, դիտվում են կուլ տալու դժվարություններ, կրծքի մկանների սպազմ։ Այլ ախտանիշներից են բարձր ջերմությունը, քրտնելը, հիպերտենզիան և տախիկարդիան։ Սպազմերը առաջանում են հաճախակի և տևում են րոպեներ։ Այդ ընթացքում մարմինը ընդունում է կամարաձև տեսք (օպիստոտոնուս)։ Սպազմերը շարունակվում են մոտ 4 շաբաթ, իսկ ամբողջական վերականգնումը կարող է տևել ամիսներ։[փա՞ստ] Սիմպատիկ գերակտիվությունը բնորոշ է այս տեսակին և ի հայտ է գալիս որպես հիպերտենզիա, տախիկարդիա, առիթմիա, ծայրամասային անոթների սպազմ, բարձր քրտնարտադրություն, տենդ, կատեխոլամինների բարձր արտազատում։ Մահը կարող է վրա հասնել 4 օրվա ընթացքում։

Նեոնատալ փայտացում խմբագրել

Նեոնատալ փայտացումը տարածուն փայտացման ձև է, որը դիտվում է նորածինների մոտ։ Եթե երեխայի մայրը պատվաստված է լինում ապա երեխաները ստանում են մորից պասիվ իմունիտետը և պաշտպանված են լինում[11]։ Հաճախակի այն առաջանում է պորտալարը սխալ մշակելու պատճառով։ 1998 թվականին նեոնատալ փայտացումը հաճախ էր հանդիպում զարգացող երկրներում և պայմանավորում էր նեոնատալ մահերի մոտ 14%-ը (215,000)[12]։ 2010 թվականին մահերի թիվն էր 58,000։ 1990 և 2010 թվականների միջև ցուցանիշը իջել է մոտ 90%-ով[13]։ Նեոնատալ փայտացումը հազվադեպ է զարգացած երկրներում։

Տեղային փայտացում խմբագրել

Տեղային փայտացման դեպքում սպազմի են ենթարկվում վնասված մասի մկանները։ Կծկումները կարող են տևել շաբաթներով։ Տեղային փայտացումը համեմատած ավելի բարորակ է ընթանում։ Միայն 1% դեպքերում է դիտվում մահ, բայց տեղային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի։[փա՞ստ]

Գլխային փայտացում խմբագրել

Գլխային փայտացումը ամենահազվադեպ տեսակն է փայտացման (դեպքերի 0.9–3%)[14] և սահմանափակվում է գլխի նյարդերով ու մկաններով[15]։ Այն հաճախակի առաջանում է գլխի տրավմայից հետո[16], մաշկի խորը վնասվելուց հետո[16], աչքի տրավմայից հետո[15], ատամների վնասվելուց հետո[17] և միջին օտիտի արդյունքում[18]։ Բայց այս ձևը դիտվել է նաև մարմնի մյուս մասերի վնասվածքից հետո[19]։ Դիմային նյարդի պարեզը դիտվում է հաճախակի, բայց մնացած նյարդերը նույնպես կարող են ախտահարվել[17][20]։ Գլխային փայտացումը կարող է վերածվել տարածուն ձևի[14][20]։

Պատճառ խմբագրել

 
Clostridium tetani բակտերիան երկար կարող է պահպանվել սպորի տեսքով։ Պատկերված են բակտերիան, սպորի առաջացումը և սպորը։

Փայտացումն առաջացնում է Clostridium tetani բակտերիան[1]։ Փայտացումը միջազգային առողջապահական խնդիր է, որովհետև այդ հարուցիչի սպորները ամենուրեք են։ Սպորները կարող են մարմին անցնել ծակած վերքով։ Քանզի Clostridium Tetani-ն անաերոբ բակտերիա է, այն կարողանում է աճել և բազմանալ միայն այնտեղ, որտեղ թթվածինը բացակայում է[21]։

Հիվանդությունը հատկապես շատ հանդիպում է չիմունիզացված մարդկանց մոտ։ Ավելի հաճախ հանդիպում է տաք և խոնավ կլիմայով վայրերում, որտեղ հողը հարուստ է օրգանական նյութերով։ Հարուցիչը առկա է տարբեր կենդանիների աղիներում և կղանքում, օրինակ՝ ձիերի, ոչխարների, շների, առնետների, խոզերի, հավերի[1]։

Սպորները հայտնաբերվում են նաև մաշկի մակերեսին և մշակված հերոինում[1]։ Հերոին օգտագործողները, նամանավանդ նրանք ովքեր ներարկում են ենթամաշկային, վարակման ավելի մեծ ռիսկ ունեն[1]։ Հազվադեպ վարակումը լինում է վիրահատության, ներմկանային ներարկումների, կոտրվածքների պատճառով[1]։ Հիվանդությունը փոխանցվում է կենդանիների կծածներով[1]։

Փայտացումը հաճախ կապված է ժանգի։ Ժանգը իրենով չի առաջացնում փայտացում, բայց իրերը, որոնց վրա հավաքվում է ժանգը, պարունակում են անաերոբ բակտերիաներ[22]։ Սպորը չմետաբոլիզվող կառուցվածք է, որի միջոցով բակտերիան գոյատևում է։ Մաշկի տակ առկա է անաերոբ միջավայր և ծակած վերքից հետո շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հարուցիչի համար[23]։ Ժանգոտած մեխով ոտքը ծակելը կարող է առաջացնել փայտացում[24][25]։:

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Փայտացումը ախտահարում է կմաղքային միջաձիգ զոլավոր մկանները, որոնք մասնակցում են կամային շարժումներին։ Սրտամկանը չի ախտահարվում իր էլեկտրական հատկանիշների շնորհիվ։

Փայտացման թույնը կապվում է ծայրամասային նյարդի վերջնամասին։ Այն տեղափոխվում է աքսոնով և սինապտիկ միացումներով անցնում է ԿՆՀ։ Այդտեղ թույնը միանում է արգելակիչ շարժական նեյրոնների նախասինապտիկ վերջավորությունների գանգլիոզիդներին և անցնում է աքսոնի մեջ էնդոցիտոզով։ Այդտեղ թույնը պաշարում է արգելակիչ նյարդամիջնորդանյութերի (գլիցին, ԳԱԿԹ) դուրսբերումը։ Քանզի արգելակող ազդեցությունը վերանում է, մկանները ենթարկվում են սպազմի։

Ախտորոշում խմբագրել

Չկան կոնկրետ արյան թեստեր փայտացման ախտորոշման համար։ Ախտորոշումը հիմնվում է փայտացման ախտանիշների վրա։ Լաբորատոր տվյալներից են միայն տետանոսպազմինի արտադրության հայտնաբերումը մկների մոտ[1]։ Վերջերս ունեցած գլխի տրավման կարող է վկայել փայտացման գլխային ձևի մասին, եթե ուրիշ ախտորոշում չի դրվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 Atkinson, William (2012 թ․ մայիս). Tetanus Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.). Public Health Foundation. էջեր 291–300. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Tetanus Causes and Transmission». www.cdc.gov. 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Tetanus For Clinicians». cdc.gov. 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 «Tetanus Symptoms and Complications». cdc.gov. 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Vandelaer, J.; Birmingham, M.; Gasse, F.; Kurian, M.; Shaw, C.; Garnier, S. (2003 թ․ հուլիսի 28). «Tetanus in developing countries: an update on the Maternal and Neonatal Tetanus Elimination Initiative». Vaccine. 21 (24): 3442–5. doi:10.1016/S0264-410X(03)00347-5. PMID 12850356.
  9. Brauner, J. S.; Vieira, S. R.; Bleck, T. P. (2002 թ․ հուլիս). «Changes in severe accidental tetanus mortality in the ICU during two decades in Brazil». Intensive Care Medicine. 28 (7): 930–5. doi:10.1007/s00134-002-1332-4. PMID 12122532.
  10. Farrar, J. J.; Yen, L. M.; Cook, T.; Fairweather, N.; Binh, N.; Parry, J.; Parry, C. M. (2000 թ․ սեպտեմբեր). «Tetanus». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 69 (3): 292–301. doi:10.1136/jnnp.69.3.292. PMC 1737078. PMID 10945801.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Tetanus and neonatal tetanus (NT)». WHO Western Pacific Region. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին.
  12. «Maternal and Neonatal Tetanus Elimination by 2005» (PDF). UNICEF. 2000 թ․ նոյեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  13. «Elimination of Maternal and Neonatal Tetanus». UNICEF. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  14. 14,0 14,1 Doshi, A.; Warrell, C.; Dahdaleh, D.; Kullmann, D. (2014 թ․ փետրվար). «Just a graze? Cephalic tetanus presenting as a stroke mimic». Pract Neurol. 14 (1): 39–41. doi:10.1136/practneurol-2013-000541. PMID 24052566.
  15. 15,0 15,1 Del Pilar Morales, E.; Bertrán Pasarell, J.; Cardona Rodriguez, Z.; Almodovar Mercado, J. C.; Figueroa Navarro, A. (2014). «Cephalic tetanus following penetrating eye trauma: a case report». Bol Asoc Med P R. 106 (2): 25–9. PMID 25065047.
  16. 16,0 16,1 Adeleye, A. O.; Azeez, A. L. (2012 թ․ հոկտեմբեր). «Fatal tetanus complicating an untreated mild open head injury: a case-illustrated review of cephalic tetanus». Surg Infect (Larchmt). 13 (5): 317–20. doi:10.1089/sur.2011.023. PMID 23039234.
  17. 17,0 17,1 Ajayi, E.; Obimakinde, O. (2011 թ․ հուլիս). «Cephalic tetanus following tooth extraction in a Nigerian woman». J Neurosci Rural Pract. 2 (2): 201–2. doi:10.4103/0976-3147.83597. PMC 3159367. PMID 21897694.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  18. Ugwa, G. I.; Okolugbo, N. E. (October–December 2012). «Otogenic tetanus: case series». West Afr J Med. 31 (4): 277–9. PMID 23468033.
  19. Kwon, J. C.; Park, Y.; Han, Z. A.; Song, J. E.; Park, H. S. (2013 թ․ հունվար). «Trismus in cephalic tetanus from a foot injury». Korean J Intern Med. 28 (1): 121. doi:10.3904/kjim.2013.28.1.121. PMC 3543954. PMID 23346010.
  20. 20,0 20,1 Seo, D. H.; Cho, D. K.; Kwon, H. C.; Kim, T. U. (2012 թ․ փետրվար). «A case of cephalic tetanus with unilateral ptosis and facial palsy». Ann Rehabil Med. 36 (1): 167–70. doi:10.5535/arm.2012.36.1.167. PMC 3309317. PMID 22506253.
  21. Wells, C. L., Wilkins, T. D. (1996). «Clostridia: Sporeforming Anaerobic Bacilli». In Baron, S.; և այլք: (eds.). Baron's Medical Microbiology. Univ of Texas Medical Branch. ISBN 0-9631172-1-1. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Edmonds, Molly. «Causes of Tetanus». HowStuffWorks. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. Todar, Kenneth. «Tetanus». Lectures in Microbiology. University of Wisconsin, Madison - Dept. of Bacteriology. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին.
  24. O'Connor, Anahad (2005 թ․ փետրվարի 22), «The Claim: Stepping on a Rusty Nail Can Cause Tetanus», The New York Times
  25. Jennings, Ken (2013), Because I Said So!: The Truth Behind the Myths, Tales, and Warnings Every Generation Passes Down to Its Kids, Simon and Schuster, ISBN 9781476706962