Ջոշ Փահիգյան
Ջոշ Փահիգյան (հունվարի 22, 1974), ամերիկացի հեղինակ, ով մասնագիտանում է բեյսբոլի մասին գրքերի և հոդվածների մեջ։ Նա հատկապես հայտնի է որպես սպորտային տուրիզմի փորձագետ, սպորտային թեմայի վերաբերյալ գրքերի և հոդվածների հեղինակ, որոնք հայտնվել են espn.com կայքում[1]։ Փահիգյանի գրքերից ամենահայտնիներն են՝ «Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն» և «Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը» գրքերը[2]։
Ջոշ Փահիգյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1974 (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
2015 թվականին Փահիգյանը Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատից գովասանքի խոսքեր է ստացելել «Ամերիկայի ժամանակի պատմությունը պահպանելու և իր նվիրվածության համար»[3]։ Նրա ճանապարհորդությունների մասին պատմությունները և գրքերը տպագրվել են «Յու-Ես-Եյ Թուդեյ» թերթում և այլ ազգային հրատարակչություններում[4]։
Գրել է նաև կարճ պատմվածքներ, որոնք տպագրվել են ամերիկյան գրական ամսագրերում, ինչպիսիք են «Passages North», «the Hawaii Review» և «Արարատ» ամսագրերը, հայերենով թարգմանվել են մի քանի պարբերականներում և անթոլոգիաներում։ Իր սեղծագործություններում Փահիգյանը ներկայացնում է ամերիկյան արժեքների և հայկական մնայուն ավանդույթների տարբերությունը, հայ ընթերցողներին հայտնի է հենց այս հակադրությամբ[5]։
Փահիգյանի առաջին վեպը՝ «Օտարները ծովափին» ստեղծագործությունը, լույս է տեսել 2012 թվականի հոկտեմբերին, Մենում տեղակայված «Islandport Press» հրատարակչության կողմից[6]։ Առեղծվածը, որը տեղի է ունենում Մեն նահանգի Օլդ Օրչարդ Բիչ քաղաքում, հակառակ պատկերն է «Արկածախնդիր միլիարդատեր» պատմության, ով մեկ ամառ անսովոր հանգամանքներում ժամանում է Օլդ Օրչարդ Բիչ՝ տարբեր քաղաքների պատմություններով։ Գիրքը 2012 թվականին «Publishers Weekly» հրատարակչության կողմից ճանաչվել է առաջարկվող գիրք, իսկ «Maine Edge» հրատարակչության կողմից լավագույն գիրք[6][7]։
Փահիգյանը Արևմտյան Կոնեկտիկուտի պետական համալսարանի կերպարվեստի մագիստրոսների կրթական ծրագրի ստեղծագործական և մասնագիտական գրավոր ծրագրում դասախոս է և Մենի Բիդեֆորդ քաղաքում գտնվող Նոր Անգլիայի համալսարանի գլոբալ հումանիտար գիտությունների կենտրոնի գիտաշխատող[5][8]։
Գրքեր
խմբագրելՏարի | Վերնագիր | Հրատարակիչ | |
---|---|---|---|
2004 | Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն | The Lyons Press | - |
2005 | Գարնանային մարզանքի ձեռնարկ | McFarland Publishing | - |
2005 | Ինչու՞ եմ ատում Յանկիսը | The Lyons Press | - |
2006 | Ռեդ Սոքսը վճռական խաղում է | McFarland Publishing | - |
2007 | Վերջնական ուղևորություն դեպի բեյսբոլի միջին լիգա | The Lyons Press | - |
2008 | Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը | The Lyons Press | - |
2010 | Իննինգի յոթերորդ հատվածը | The Lyons Press | - |
2012 | Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն, երկրորդ հրատարակություն | The Lyons Press | - |
2012 | Օտարները լողափում, վեպ | Islandport Press | - |
2013 | Գարնանային մարզանքի ձեռնարկ, երկորդ հրատարակություն | McFarland Publishing | - |
2015 | Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը, երկորդ հրատարակություն | The Lyons Press | - |
2017 | Բեյսբոլի ապշեցուցիչ արկած | The Lyons Press | - |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Pahigian: The ballad of Rocky Perone - ESPN Page 2».
- ↑ «Amazon.com: Josh Pahigian: Books, Biography, Blog, Audiobooks, Kindle». Amazon.
- ↑ «101 Baseball Places to See Before You Strike Out - Holliston Reporter». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «10 Best: Baseball pilgrimage sites beyond the ballpark». USA Today.
- ↑ 5,0 5,1 «Fellows». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 «Strangers on the Beach». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Writer remembers his roots; Pahigian, a Shepherd Hill grad, writes novel. - Free Online Library».
- ↑ «MFA in Professional Writing». www.wcsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին.