Փախչել, հասնել, սիրահարվել
«Փախչել, հասնել, սիրահարվել» (ռուս.՝ «Убежать, догнать, влюбиться», աշխատանքային անվանումը՝ «Կովկասի լավագույն աղջիկ» (ռուս.՝ «Лучшая девушка Кавказа»), Միխայիլ Շևչուկի կինոֆիլմը, որը նկարահանվել է 2013 թվականին։ Սկզբնական նախագծում եղել է Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի երկրորդ ռեմեյքը, սակայն հետագայում դարձել է ինքնուրույն ֆիլմ՝ բնօրինակից պահպանելով միայն առանձին մոտիվներ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականին[1][2]։
Փախչել, հասնել, սիրահարվել ռուս.՝ Убежать, догнать, влюбиться | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2016 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Mikhail Shevchuk? |
Պրոդյուսեր | Ֆեոդոր Բոնդարչուկ |
Սցենարի հեղինակ | Իլյա Տիլկին |
Դերակատարներ | Կոնստանտին Կրյուկով, Վլադիմիր Էտուշ և Լյուբով Աքսյոնովա |
Վլադիմիր Զելդինի վերջին ֆիլմն է։
Սյուժե խմբագրել
Գործարար Բորիսը փախչում է իր ավստրիացի հարսնացուից դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ պատահականության բերումով երաժշտության ուսուցիչ է դառնում տեղացի աղջիկ Նինայի համար։ Նինան չի ցանկանում ամուսնանալ հոր գտած փեսացուի հետ, և ամեն գնով փորձում է հետաձգել հարսանիքը։ Դրանում նրան օգնում է Բորիսը. նա որոշում է գողանալ Նինային ըստ տեղական սովորության, և այժմ նրանք ստիպված են թաքցնել ոչ միայն Նինայի փեսացուից, այլև Բորիսի անսպասելիորեն ժամանած հարսնացուից։
Դերասաններ խմբագրել
- Կոնստանտին Կրյուկով – Բորիս
- Լյուբով Աքսյոնովա – Նինա
- Վլադիմիր Էտուշ – «Շատ Կարևոր Մարդ»
- Վլադիմիր Զելդին – «Մարդը Լեգենդ»
- Յուսուպ Օմարով – Ռուսլան
- Յուլիկա Վագներ – Աննա
- Ալեքսանդր Ռեզալին – Դավիթ Գեորգիևիչ
- Թեոնա Դոլնիկովա – Ֆատիմա
- Մարինա Գուբինա
- Մարիա Կուդրյավցևա – բորտուղեկցորդուհի
Սաունդթրեք խմբագրել
- Երաժշտական կոլեկտիվը Պետրա Նալիչա – «Никогда»
- Այդամիր Մուգու – «Чёрные глаза»
- Լյուբով Նովիկովա – «Где-то на белом свете»
- Մուրակիմի – «Где-то» և «Только с тобой»
- Թամարա Յանդիևա – «Когда ты придёшь к ручью»
Արտադրություն խմբագրել
Ֆիլմը մշակվել է Գայդայի օրիգինալ կինոնկարի մեկ այլ ռեմեյքի հետ միաժամանակ, որը նրա սյուժեին հետևել է գրեթե այն աստիճան, որ այն բացասաբար է ընդունվել քննադատների ու հանդիսատեսի կողմից։ Այս ֆիլմն ի սկզբանե ծրագրվել է որպես ավելի ինքնուրույն[3]։ Ի տարբերություն այդ երկու ֆիլմերի, «Փախչել, հասնել, սիրահարվել» կինոնկարն իսկապես նկարահանվել է Կովկասում[4]։ Վլադիմիր Էտուշը, որը նկարահանվել է նախատիպ ֆիլմում, նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, ընդ որում՝ նրա կերպարը պահպանել է բնօրինակի ազգանունը։
Նկարահանումների վայր խմբագրել
Ֆիլմը նկարահանվել է Սոչիում և Կարաչաևո-Չերկեսիայում։
Ֆիլմում Պսակադրության պալատի բացման ժամանակ երևում է Վ. Ի. Լենինի արձանը Զելենչուկսկայա ստանիցայի կենտրոնական հրապարակում[5]։ Բորիսի՝ լեռը բարձրանալու տեսարանում հետին պլանում երևում է աստղաֆիզիկական աստղադիտարանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «В московском кинотеатре «Космос» стартует неделя российского кино». РИА Новости. 15 июня 2016 года.
- ↑ ««Кавказскую пленницу» снова пересняли. Теперь ради рекламы курортов Северного Кавказа». ТАСС. 26 июля 2016 года.
- ↑ Съёмки фильма «Лучшая девушка Кавказа» идут полным ходом Արխիվացված 2016-06-17 Wayback Machine // StarHit.ru.
- ↑ В Сочи начались съемки фильма о «лучшей девушке Кавказа» // ЮГА.ру.
- ↑ Фракция КПРФ в Народном Собрании (Парламенте) Карачаево-Черкесской Республики в полном составе...(չաշխատող հղում)