Ուիլյամ Փալմեր
Ուիլյամ Փալմեր, (անգլ.՝ William Palmer. օգոստոսի 6, 1824[1], Rugeley, Cannock Chase, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1856[1], Stafford, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն բրիտանացի սերիական մարդասպան։ Նա թունավորման միջոցով կատարել է մի շարք սպանություններ, որոնց նպատակը եղել է հարստանալը։
Ուիլյամ Փալմեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1824[1] |
Ծննդավայր | Rugeley, Cannock Chase, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 14, 1856[1] (31 տարեկան) |
Մահվան վայր | Stafford, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բժիշկ և սերիական մարդասպան |
William Palmer (murderer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՈւիլյամ Փալմերը ծնվել է 1824 թվականի օգոստոսի 6-ին Սթաֆորդշիրում։ Նա սովորել է բժշկական համալսարանում, որտեղ գողության մեղադրանքով արատավորել է իր հեղինակությունը։ Նրան կասկածում էին նաև ծանոթին թունավորելու մեջ։ Փալմերը խաղամոլ էր, որի արդյունքում ընկավ պարտքերի մեջ։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ նա շարունակեց բժշկի մասնագիտությունը։ 1847 թ․ հոկտեմբերի 7-ին նա ամուսնացավ Էն Թորթոնի։ Նրանց որդին՝ Ուիլյամ Բրուկը, ծնվել է 1848 կամ 1850 թվականին (մահացել՝ 1926 թվականի ապրիլի 29-ին)։ 1849 թվականի հունվարի 18-ին մահանում է Փալմերի զոքանչը, ով այդ օրը այցելում էր դստերը։ 1850 թվականի մայիսի 10-ին նմանատիպ հանգամանքներում մահանում է նաև Լեոնարդ Բլեյդենը՝ Փալմերի ծանոթը, ով պարտքով գումար էր տվել նրան[2]։ Շուտով մահացան Փալմեր զույգից ծնված բոլոր երեխաները՝ աղջիկը, իսկ հետո 3 տղաները։ Նրանք բոլորն էլ մի երկու ամսականից ոչ ավել էին։ Շուտով մահացան նաև Փալմերի հորեղբայրն ու կինը։ Փալմերը այս ժամանակ սիրային կապ հաստատեց սպասուհու հետ (հետագայում, առանց նրա հետ ամուսնանալու, նա Փալմերից որդի է ունենում)։ Բոլոր մահերից ապահովագրության միջոցով Պալմերը ստանում էր լավ եկամուտներ։ Ժամանակն անցնում էր, իսկ սպանությունները շարունակվում էին։ Փալմերը, ով պատասխանատու էր իր շուրջը եղած բոլոր մահերի համար, շարունակում էր թունավորումները։ Նա ընկավ պարտքերի մեջ և այդ պատճառով սպանեց եղբորը, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվեց նրան վճարել։ Շուտով Փալմերը սպանեց իր ընկերոջն ու ապօրինի որդուն։ դրանից հետո սպանության մեղադրանքով գործ է հարուցվում։ Փալմերը փորձեց փակել գործը և նույնիսկ փորձեց կաշառել ներգրավված մարդկանց, բայց շուտով սպանության մեղադրանքով ձերբակալվեց։ Մի շարք արտաշիրիմումներից հետո Փալմերի դեմ մեղադրանքների ցուցակը նկատելիորեն մեծացավ։ Փալմերի փաստաբանը դատավարությունից որոշ ժամանակ առաջ փախել էր Ֆրանսիա, քանի որ ինքը ևս պարտքեր ուներ պարտատերերին։ Փալմերի նոր պաշտպանը հայտնի փաստաբան Ուիլյամ Շին էր։ Մեղադրյալ կողմը ներկայացնում էին ժամանակի նույնքան հայտնի փաստաբաններ Ալեքսանդր Քոքբերնը և Ջոն Ուոլթեր Հադլսթոնը։ Դատավարությունն ավարտվեց Փալմերի մահվան դատավճռով։ 1856 թվականի հունիսի 14-ին Ուիլյամ Փալմերը կախաղան բարձրացվեց։ Մահից առաջ նա բղավեց. «Դուք վստա՞հ եք, որ սա անվտանգ է»։
Մշակույթում
խմբագրելՇերլոք Հոլմսն Արթուր Կոնան Դոյլի «Խայտաբղետ ժապավեն» պատմվածքում անդրադարձել է Ուիլյամ Փալմերի կերպարին․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ «DR. WILLIAM PALMER». Murder UK. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Փալմեր» հոդվածին։ |