Փալամթոքյան լեռնաշղթա, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում։ Ձգվում է մերձզուգահեռականի ուղղությամբ ավելի քան 90 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3124 մ՝ Ջրբաժան է Արաքս և Եփրատ գետերի միջև։ Կազմված է մեզոզոյի նստվածքային–հրաբխածին ապարներից և նեոգենի լավաներից։ Տիրապետում են տափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Փալամթոքյան լեռնաշղթայի մի հատվածը Այծպտկունքը լեռնաշղթան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։