Ցուցահանդես 9-ը 5-ի վրա (անգլ.՝ 9 by 5 Impression Exhibition), Ավստրալիայի իմպրեսիոնիստների գեղարվեստական ցուցահանդեսը[1]։

Ցուցահանդես 9-ը 5-ի վրա
Երկիր Ավստրալիա
ՀրապարակՄելբուռն
Ցուցահանդեսի տեսակարվեստի ցուցահանդես

Պատմություն խմբագրել

Ցուցադրությունը բացվել է 1889 թվականի օգոստոսի 17-ին[2]։ Մելբուռնում Գեյդելբերգի դպրոցի նկարիչների կողմից Buxton's Rooms-ի շենքում, Swanston Street փողոցում, քաղաքի քաղաքապետարանի դիմաց[3]։ Ցուցահանդեսը անվանակոչվել է աշխատանքներից մեծ մասի պատվին` 9-ը 5-ի վրա (23 սմ×13 սմ), պատրաստված են ծխախոտի ձեռնարկատեր, նկարիչ և բարերար Լուի Աբրահամի ծխախոտի տուփերի վրա։

 
Քոնդերի կողմից մշակված ցուցահանդեսների կատալոգ

Այն ցուցադրում էր ավստրալիական իմպրեսիոնիզմի առաջատար նկարիչների, ինչպես նաև քանդակագործ Չարլզ Ռիչարդսոնի և Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահի ուսանողների[3] 183 աշխատանք։ Ցուցահանդեսի կատալոգը մշակվել է մասնակիցներից մեկի՝ Չարլզ Քոնդերի կողմից[4]։

Ցուցահանդեսը տպավորեց երկրի հասարակությանը և բերեց բազմաթիվ աշխույժ մեկնաբանություններ՝ դառնալով կարևոր իրադարձություն Ավստրալիայի արվեստի պատմության մեջ։ Ցուցահանդեսային աշխատանքները շարունակվում են հայտնվել արվեստի շուկայում առ այսօր` 2009 թվականին Սոթբիսի աճուրդում Չարլզ Քոնդերի Centennial Choir at Sorrento աշխատանքը վաճառվել է 492 000 ավստրալիական դոլարով[5]։ Ցուցահանդեսի 123-րդ տարեդարձը նշելու համար 2012 թվականին, բարերար Մաքս Քարթերը հարավային Ավստրալիայի Արվեստի պատկերասրահին նվիրել է այս ցուցահանդեսից չորս նկար, որոնք արժեն ավելի քան 3 000 000 ԱՄՆ դոլար` այս ցուցահանդեսի աշխատանքներից սա ամենամեծ խումբն է, որոնք երբևէ փոխանցվել են ավստրալիական պետական գործակալությանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 9 by 5 impression exhibition
  2. The 9 by 5 impression exhibition
  3. 3,0 3,1 «9 by 5 Impression Exhibition». Australian Impressionism. Melbourne: National Gallery of Victoria. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  4. Catalogue of The 9 by 5 Impression Exhibition
  5. Important Australian Art: Charles Conder, Centennial Choir at Sorrento(չաշխատող հղում), Sotheby's. Retrieved on 4 March 2011.
  6. "Art Gallery of South Australia receives largest group of '9 by 5' paintings", Art Daily. Retrieved 25 October 2012.

Արտաքին հղումներ խմբագրել