Ցոլակ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Ալեքսանդրի Ստեփանյան (հունվարի 1, 1911 կամ դեկտեմբերի 19, 1910, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 2002, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային փիլիսոփա։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1964)։
Ցոլակ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1911 կամ դեկտեմբերի 19, 1910 |
Ծննդավայր | Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2002 (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի Կ․ Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտը (1933)։ 1933 թվականից փիլիսոփայություն է դասավանդել Մոսկվայի բուհերում։ 1939-1941 թվականներին եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի պրոպագանդայի բաժնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի քաղվարչության դասախոս։ 1945-1946 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնը։ 1946 թվականից զանազան պաշտոններ է վարել ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, 1965 թվականից՝ գիտական կոմունիզմի սեկտորի (1972 թվականից բաժնի) վարիչ։ 1947-1968 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Bonросы философии») ամսագրի պատմական մատերիալիզմի (հետագայում՝ գիտական կոմունիզմի) բաժնի վարիչ։ 1951-1955 թվականներին եղել է նաև ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ։ 1958-1959 թվականներին «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («Проблемы мира и социализма») ամսագրի (Պրահա) սոցիալիստական երկրների բաժնի վարիչ։ Ստեփանյանը պաշտպանել է գիտական կոմունիզմը որպես դասավանդման և գիտական հետազոտության ինքնուրույն առարկա առանձնացնելու տեսակետը։ Նա ԽՍՀՄ ԳԱ Կոմունիստական հասարակական հարաբերությունների և սոցիալիստական հասարակության հոգևոր կյանքի զարգացման օրինաչափությունների գծով գիտական խորհրդի նախագահն էր։ Հիմնական աշխատությունները նվիրված են կոմունիստական ֆորմացիայի ձևավորման և զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի օրոք հակասությունների և դրանց հաղթահարման խնդիրներին։ Բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների խմբագիր է և հեղինակ, «Գիտական կոմունիզմ» բուհական դասագրքի հեղինակներից։ Պարգևատրվել է 5 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 133)։ |