Ցոլակ Հակոբյան
Ցոլակ Գրիգորի Հակոբյան (փետրվարի 1, 1916[1][2], Ֆանտան, Հայաստան[1][2] - հոկտեմբերի 1, 1977[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), երկրաֆիզիկոս։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1967)։ Ավարտել է ԵՊՀ (1941)։ 1961-1973 թվականներին ղեկավարել է Լենինականի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտը, 1973 թվականից՝ նույն ինստիտուտի Գառնիի երկրաֆիզիկական դիտակայանը։ Աշխատություններում լուսաբանված են մագնիսաչափությունը, հնամագնիսական դաշտերին վերաբերող և երկրաֆիզիկական այլ հարցեր։
Ցոլակ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1916[1][2] Ֆանտան, Հայաստան[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1977[1][2] (61 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ[1][2] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1941)[1] |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1967) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոլակ Հակոբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 76)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |