Ցլիկաձկներ (լատին․՝ Gobiidae), պերկեսակերպների կարգի ձկների ընտանիք։ Հայտնի է շուրջ 200 ցեղի 600 տեսակ։ ՀՀ-ում տարածված է 2 տեսակ՝ ավազային ցլիկաձուկը և կովկասյան ցլիկաձուկը։ Մանր և միջին մեծության ձկներ են, երկարությունը՝ 0,7-50 սմ։ Փորային լողակները սերտաճած են և առաջացնում են ծծիչ, որը գտնվում է կրծքային լողակների հիմքի տակ կամ դրանից առաջ։ Մեջքային լողակները երկուսն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։