Ցի Բայշի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ցի Բայշի Ա–Չ ժ ի․ Խուան (հունվարի 1, 1864[1][2][3][…], Xiangtan County, Changsha Fu - սեպտեմբերի 16, 1957[1][4][3][…], Պեկին, Չինաստան), չին նկարիչ։ Չինաստանի նկարիչների միության նախագահ (1953 թվականից)։ Վաղ շրջանում ստեղծել է միջնադարյան ավանդական տիպի դիմանկարներ, սակայն նրա տաղանդը բացահայտվել է բնանկարի, հատկապես «ծաղիկներ–թռչուններ» ժանրերում։ Գոխուա ազգային գեղանկարչության խոշորագույն վարպետ Ցի Բայշին միջնադարյան գեղարվեստական սկզբունքները հարստացրել է նոր բովանդակությամբ, դասական տիպարների ընդօրինակումից։
Ցի Բայշի չինարեն՝ 齊白石 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Xiangtan County, Changsha Fu |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1957[1][4][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Քաղաքացիություն | Ցին կայսրություն, Չինաստան[5] և Չինաստանի Հանրապետություն |
Երկեր | The Palm Tree? |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, գեղագիր, փորագրիչ և seal cutter |
Զբաղեցրած պաշտոններ | Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ |
Երեխաներ | Qi Liangyi? |
Qi Baishi Վիքիպահեստում |
Ցի Բայշի․ «ճնճղուկը ճյուղի վրա», ալբոմի թերթ, թուղթ, գունավոր գոուշանցնելով բնօրինակի դիտարկման։ Պատկերելով առօրյա կյանքն ու գեղջկական կենցաղային իրեր (զամբյուղներ, եղաններ, աշտանակներ, բանջարեղեն, խեցգետիններ և այլն)՝ Ցի Բայշին իր կերպարներն օժտել է բանաստեղծականությամբ («Սկյուռ», 1930-ական թվականներ, Գուգուն թանգարան, Պեկին, «Ճտերը արմավենու մոտ», 1948, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Այլաբանական-երգիծական գործերում սուր ծաղրի է ենթարկել ֆեոդալ չինովնիկներին։ 1954 թվականին ստեղծել է «Հիմն խաղաղության» աշխատանքը (Գուգուն թանգարան, Պեկին)։ Եղել է նաև գեղագիր ու բանաստեղծ։ Ստացել է խաղաղության միշազգային մրցանակ (1956)[6]։
Ցի Բայշիի անունն է կրում Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը[7][8]։
Գրականություն խմբագրել
- Boorman, Howard L., and Richard C. Howard. "Ch'I Pai-Shih." Biographical Dictionary of Republician China I (1967): 302-304.
- Chao-Wen, Wang. "An Appreciation of Chi Pai-Shih's Paintings." 126-131.
- Tsao, Jung Ying. The Paintings of Xugu and Qi Baishi. 1st ed. Seattle and London: Far East Fine Arts Inc, 1993. 5-447.
- Xiangtan. "Qi Baishi [Ch'I Pai-Shi;Zi Huang; Hao Baishi Laoren, Baihi Shanweng]." Grove Art Online (2007): 1-3.
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ NMVW-collection
- ↑ Виноградова Н.А. Ци Бай-ши // Большая Советская Энциклопедия. 3-е изд. / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Советская Энциклопедия, 1978. — Т. 28. Франкфурт — Чага. — С. 552.
- ↑ Qi Baishi — на сайте рабочей группы МАС по номенклатуре планетной системы
- ↑ Low-angle Impacts: A Look at Qi Baishi and Hovnatanian. Արխիվացված 2012-07-10 archive.today(անգլ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Qi Baishi's paintings at China Online Museum
- Qi Baishi's artwork and bibliography
- About.com page on Qi Baishi Արխիվացված 2003-04-07 Wayback Machine
- Straddling East and West: Lin Yutang, a modern literatus: the Lin Yutang family collection of Chinese painting and calligraphy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on Qi Baishi (see table of contents)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցի Բայշի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |