Ցեցե
Ցեցե ճանճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ենթակարգ Գլոսսինդաե
Ընտանիք Գլոսսինա
Լատիներեն անվանում
Glossina
Արեալ
պատկեր

Ցեցե (լատ.՝ Glossina), միջատների դասի տիպիկ ներկայացուցիչ, ճանճերի Glossinidae ընտանիքից։

Ապրում են Աֆրիկայի արևադարձային և մերձարևադարձային հատվածներում՝ Սահարա և Կալահարի անապատի միջև ընկած տարածքներում[1][2][3] ։ Ցեցեի խայթոցը խիստ վտանգավոր է, ինչպես մարդու այնպես էլ կենդանիների համար, շատ կենդանիների համար նույնիսկ մահացու է։ Քնախտ հիվանդության հարուցիչի տարածողն է[4]։

Ցեցեն տարածված է Աֆրիկա մայրցամաքում։

Նկարագրությունը խմբագրել

Մարմնի երկարությունն է 9-14մմ։ Կուրծքը շիկամոխրագույն է չորս լայնակի մուգ դարչնագույն շերտերով, մեջքը դեղին է, փորը՝ մոխրագույն։
ևրոպայում տարածված տնային ճանճերից ցեցեն ունի տարբերակող չորս հատկանիշ՝

* Ցեցեն ունի արտահայտիչ երկարավուն և դեպի առաջ ուղղված կնճիթ։
* Հանգիստ վիճակում թևերը լրիվ ծալված վիճակում են՝ մեկը մյուսի վրա։
* Թևի կենտրոնական մասում հստակ երևում է կացնի տեսքով պատկեր։
* Ունի ճյուղավորված մազերով եղջյուրիկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rogers, D.J.; Hay, S.I.; Packer, M.J. (1996). «Predicting the distribution of tsetse flies in West Africa using temporal Fourier-processed meteorological satellite data». Annals of Tropical Medicine and Parasitology. 90 (3): 225–241. doi:10.1080/00034983.1996.11813049. PMID 8758138.
  2. Farrar, Jeremy; Hotez, Peter; Junghanss, Thomas; Kang, Gagandeep; Lalloo, David; White, Nicholas J. (2013). Manson's Tropical Diseases (23rd ed.). Philadelphia: Saunders [Imprint]. էջ 607. ISBN 978-0702051012.
  3. M Service, Liverpool School of Tropical Medicine, UK, ed. (2001). Encyclopedia of Arthropod-Transmitted Infections of Man and Domesticated Animals. New York, NY [u.a.]: Centre for Agriculture and Biosciences International. ISBN 9780851994734.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեցե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեցե» հոդվածին։