Ցերեալիաներ (լատին․՝ cerealia), հին հռոմեական տոն և խաղեր հռոմեական Ցերերա աստվածուհու պատվին։ Անցկացվել են ապրիլի 12-ին և շարունակվել 8 օր։ Զոհաբերվել են մեղրամոմ, պտուղներ, խոզեր։ Հռոմեացիները անցկացրել են տոնական ճաշկերույթներ, որպեսզիշահեն Ցերերայի բարեհաճությունը[1]։ III դարից սկսած հայտնի են խաղերը նվիրված Ցերերային (լատին․՝ ludi Ceriales) Մեծ Կրկեսում։

Ցերեալիաների տոնակատարությունը Լոուրենս Ալմա-Թադեմայի «Գարուն» կտավի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել