Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցեղ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը տաքսոնոմիական կատեգորիայի և վերնատեսակային դասակարգման և աստիճանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ցեղ (այլ կիրառումներ)։

Ցեղ, մի քանի կամ բազմաթիվ կենդանատեսակների, կենդանիների տեսակների վերնատեսակային խմբավորում — խումբ, դասակարգման ավելի բարձր աստիճան (միավոր) կամ կատեգորիա, որը միավորում է ծագումնաբանորեն ամենամոտ կամ ավելի մոտ կեդնանիների տեսակներ և ծառատեսակները ու բույսերի տեսակները։

Ցեղ (լատին․՝ genus հոգ. genera, հունարեն՝ genus-ից), կենդանիների վերտեսակային տաքսոնոմիական կատեգորիա է, միավորում է ծագումնաբանորեն առավել մոտ տեսակները։ Համապատասխանում է բույսերի ցեղ կատեգորիային։ Մոտ ցեղերը միավորվում են Ընտանիքում[1]։

Ցեղի գիտական անունը խմբագրել

Ցեղի կամ բուսաբանական ցեղի գիտական անունը բաղկացած է մեկ բառից և պարտադիր լատիներեն է։ Պահանջվում է, որ անունը գրված լինի լատինատառ և ենթարկվի լատիներենի ուղղագրությանը։ Հանդիսանում է գոյական անուն, եզակի թվով և սկսվում է մեծատառով։ Ուրիշ պահանջներ չկան։ Բառը կարող է լատիներենից փոխառյալ լինել, կամ էլ լատինացված բառ ցանկացած լեզվից (հաճախ հունարենից)։ Հանդիպում է նաև ազգանունից առաջացած բառ, օրինակ՝ Linnaea, որն առաջացել է Կառլ Լիննեյի ազգանունից (Linnaeus)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Արտաքին հղումներ խմբագրել