Ցանկությունների իրականացում

«Ցանկությունների իրականացում» (ռուս.՝ «Исполнение желаний»), 1957 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ[1]։ Նկարահանել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները՝ ըստ Էդուար Ռենե դե Լաբուլեի «Մարդախույս Զերբինոն» հեքիաթի։

Ցանկությունների իրականացում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստTamara Gabbe?
ՀնչյունավորումՕլեգ Եֆրեմով, Լիլիա Գրիցենկո, Էրաստ Գարին, Լև Սվերդլին և Գալինա Նովոժիլովա
Բեմադրող նկարիչԼև Միլչին, Լանա Ազարխ և Գրաժինա Բրաշիշկիտե
ԵրաժշտությունՆիկոլայ Սիդելնիկով և Անդրեյ Վոլկոնսկի
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1822 վայրկյան
Թվական1957

Սյուժե խմբագրել

Փայտագործների մեջ Զերբինոն չուներ ո՛չ բարեկամներ, ո՛չ ընկերներ։ Նրան անվանում էին «Մարդախույս Զերբինո»։ Մի անգամ նա անտառում օձից փրկում է փերուն և որպես պարգև ստանում իր բոլոր ցանկությունները կատարվելու հնարավորություն։ Այժմ և՛ կացինն էր մտնում ծառի մեջ, ինչպես յուղի մեջ, և՛ փայտի կապուկն էր ինքն իրեն անտառից տուն հասնում։ Այնպես է ստացվում, որ Զերբինոն ցանկանում է՝ արքայադուստր Ալելին սիրահարվի իրեն ծիծաղեցնող երիտասարդին, և ինքն էլ նրան ծիծաղեցնում է։ Բազմաթիվ արկածներից հետո, որոնք նրանք ստիպված էին անցնել միասին, Մարդախույս Զերբինոն վերջապես պատասխանում է իրեն սիրահարված արքայադստեր զգացմունքներին։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

Օլեգ Եֆրեմով – փայտագործ Զերբինո
Էրաստ Գարին – թագավոր Մուշամիել
Լիլիա Գրիցենկո – արքայադուստր Ալելի
Լև Սվերդլին – նախարար Միստիգրիս
Գալինա Նովոժիլովա – փերի
Գեորգի Վիցին – աստիճանավոր / պահնորդ (տիտրերում նշված չէ)

Տարբերություններ բնօրինակից խմբագրել

Ֆիլմի սյուժեն զգալիորեն կրճատվել։

  • Չի ցուցադրվում պալատական օրիորդի չդադարող ծիծաղը և հսկող պահնորդի ձերբակալությունը, բայց դրանց փոխարեն ներկայացված են Միստիգրիսի արկածները ծովի հատակում։
  • Բնօրինակում ջրերի փերին, որ Զերբինոյին կախարդական պարգև է տալիս, նկարագրված է որպես «գեղեցկուհի՝ կարապի փետուրներից զգեստով»։ Մուլտֆիլմում նա կանաչ զգեստով, կանաչ գլխադիրով ու թևիկներով փոքրիկ ու նրբագեղ աղջիկ է։ Նաև չի հիշատակվում կախարդը, որը բնօրինակում փայտագործի կողմից սպանված օձ է։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1960 – Անսիի (Ֆրանսիա) Անիմացիոն ֆիլմերի միջազգային III փառատոնի դիպլոմ։

Վիդեո խմբագրել

  • 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը տեսասկավառակներով թողարկվել է Studio PRO Video ստուդիայի՝ խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում և «Союз» ստուդիայի՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
  • DVDով մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝ «Հրաշք ջրաղացը»։ Մաս 2, «Սոյուզմուլտֆիլմ» (տարածող՝ «Союз»):

Ծանոթագրություններ խմբագրել

Литература խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — 290 с. Т. Габбе «Исполнение желаний» — стр. 103.
  • Иванов-Вано И. П. Советское мультипликационное кино. М.: Знание, 1962.
  • Венжер Н. Мультфильм вчера, сегодня и всегда. М.: Союзинформкино, 1979.
  • Наши мультфильмы. Составители: И. Марголина, Н. Лозинская. М.: Интеррос, 2006.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել