Այգածաղիկ
Այգածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Պատատուկազգիներ (Convolvulaceae) |
Տրիբա | Ipomoeeae |
Ցեղ | Այգածաղիկ (Ipomoea) L., 1753 |
Այգածաղիկ (լատին․՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 500, Հայաստանում մշակության մեջ՝ այգածաղիկ ծիրանագույնը (I. purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՓաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։
Նշանակություն
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (I. pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (I. aquatica) և այգածաղիկ բատատ (բատատ) (I. batatus) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է քաղցր կարտոֆիլ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգածաղիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 340)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |