Ցախակեռաս բուրումնավետ

բույսերի տեսակ
Ցախակեռաս բուրումնավետ
Ցախակեռաս բուրումնավետ
Ցախակեռաս բուրումնավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս բուրումնավետ (L. fragrantissima)
Միջազգային անվանում
Lonicera fragrantissima

Ցախակեռաս բուրումնավետ (լատին․՝ Lonicera fragrantissima), ցախակեռասազգիների ընտանիքի, ցախակեռասների ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Կիսամշտադալար թուփ է՝ մոտ 2 մ բարձրությամբ, լայն տարածված ճյուղերով։ Խոզանականման մազմզուկներով են ծածկված միայն ուժեղ, երիտասարդ ընձյուղները։ Բողբոջներն ունեն 2 արտաքին թեփուկներ։ Ծայրային բողբոջները բացակայում են։ Տերևները էլիպսաձևից մինչև լայն ձվաձև են, 3-7 սմ երկարությամբ և 1,5-4,5 սմ լայնությամբ, սրածայր, կլորավուն հիմքով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից՝ կապտավուն, մեծ մասամբ կենտրոնական ջղի ուղղությամբ խոզանակամազմզուկապատ, շատ կարճ կոթունով։ Ծաղիկները երկշուրթ են, սպիտակ կամ սպիտակ վարդագույն, հաճելի բուրմունքով։ - 20-22 °C սառնամանիքների դեպքում տերևները ցրտահարվում են։ Այս դեպքում ծաղկում է մինչև նոր տերևների բացվելը՝ մարտ-ապրիլին։ Առանձնապես տաք ձմռան դեպքում ծաղկում է ավելի շուտ, երբեմն՝ փետրվարին։ 1966 թվականին, երբ ձմեռը Երևանում արտակարգ տաք էր, բուրումնավետ ցախակեռասը սկսեց ծաղկել հունվարի 26-ին։ Պտուղները արնակարմիր են, հասունանում են։

Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9, 18—19, 20ա, 25-32[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Արևելյան Չինաստանում։ Մեր հանրապետությունում հաջողությամբ է աճում միայն ցածրադիր գոտում։ Սահմանափակ քանակությամբ հանդիպում է Երևանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 284։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս բուրումնավետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցախակեռաս բուրումնավետ» հոդվածին։