Տրոնդես (ֆր.՝ Trondes), ֆրանսիական կոմունա՝ Գրանդ Էստ շրջանի Մյորթ և Մոզել դեպարտամենտում։

Բնակավայր
Տրոնդես
ֆր.՝ Trondes[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես12,64 կմ²
Բնակչություն521 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ54570[3]
ԵրկիրՖրանսիա
Տրոնդես (Ֆրանսիա)##
Տրոնդես (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքի միջին բարձրությունը 264 մետր է, իսկ մակերեսը՝ 1245 հեկտար։ Տարածքի 48%-ը անտառներ են, 50%-ը՝ մարգագետիններ և վարելահողեր[4]։

Գտնվում է երկու հովիտների միացման վայրում։ Արևելքից սահմանափակվում է Տերրուին գետով, իսկ հյուսիսից և հարավից Ֆուգի, Լյուսիի և Լագնիի անտառներով, որոնք գտնվում են 355-ից 365 մ բարձրության վրա[5]։

Ինչպես Թուլուզի այլ շրջաններ, Տրոնդեսը եղել է կավի մշակման կենտրոն՝ հաշվի առնելով ջրի և տարբեր հումքերի առկայությունը[6]։

Տեղանվան ծագում խմբագրել

Տեղանունն առաջին անգամ հանդիպել է 10-րդ դարում՝ Trondolae տարբերակով, սակայն ծագումը անհասկանալի է[7]։ Հանդիպում են նաև Trondolæ, Alodium de Trondis, De Trundlis (1157), Trundles (1181), Trondeles (1180), Molendinum apud Trundes (1220), Ecclesia de Trondes (1402) տարբերակները[8]։

Ուրբանիզացիա խմբագրել

Տիպ խմբագրել

Տրոնդեսը գյուղական համայնք է, քանի որ այն դասվում է ցածր կամ շատ ցածր խտություն ունեցող համայնքների շարքին՝ ըստ INSEE կազմակերպության սահմանած մունիցիպալ խտության դասակարգման ցուցակի[9][10][11]։

Հողերի օգտագործում խմբագրել

Ինչպես ներկայացվում է եվրոպական կենսաֆիզիկական հողօգտագործման տվյալների բազայում (Corine Land Cover), այս տարածքում նշանավորվում է առավելապես գյուղատնտեսական նշանակության հողերով (49.7% 2018 թվականին ՝ 1990 թվականի 47,4% համեմատությամբ)։

2018 թվականի դրությամբ՝ հողերի տիպերի բաշխվածությունը հետևյալն է՝

  1. Անտառներ (48,2%),
  2. Վարելահողեր (29.7%),
  3. Խոտհարքներ (16%),
  4. Մշտական ​​մշակաբույսեր (4%),
  5. Բնակեցված տարածքներ (2,1%)[12]

Դեմոգրաֆիա խմբագրել

Բնակչության թվի փոփոխությունները հայտնի են 1793 թվականից անցկացվող մարդահամարների միջոցով։

10․000-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների համար մարդահամարային հետազոտություններ կատարվում են հինգ տարին մեկ անգամ, իսկ միջանկյալ տարիների համար գնահատվում է ինտերպոլացիայի կամ էքստրապոլացիայի միջոցով[13]։

Այս շրջանի համար նոր համակարգով առաջին սպառիչ մարդահամարն իրականացվել է 2005 թվականին։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

Տնտեսության առաջնային հատվածը, բացի գյուղատնտեսությունից և անասնաբուծությունից, ներառում է անտառտնտեսությունը և ձկնորսությունը։

Ըստ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալների (2010 թվական)[14], Տրոնդե շրջանի տնտեսություն կրում է գյուղատնտեսական ուղղվածություն (նախկինում գերակշռել է հողագործությունը)։

Տեղական մշակույթ և ժառանգություն խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սալիկների արտադրման գործարան
.
 
Սալիկների արտադրման գործարան, 1991.
  • Գալո-հռոմեական ոճի շատրվաններ, որոնք այժմ էլ գործում են։
  • Ամրոց, որը կառուցվել է 1875 կամ 1878 թվականներին, փոփոխությունների է ենթարկվել 1888 թվականին։
  • 19-րդ դարի սալիկների հին գործարան, որը 1983 թվականին դասակարգվել է որպես պատմական շինությունների շարքին, իսկ ավերվածության պատճառով հանվել է 2006 թվականին։
  • 15-րդ դարի եկեղեցի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Fiche Ma Commune - SIGES Rhin-Meuse». brgm.fr. Վերցված է 14-10-2023-ին..
  5. «Les toits des Pays de France - J.-Y. Chauvet - Éditions Eyrolles». www.editions-eyrolles.com. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին..
  6. «Feu la tuilerie de Trondes» (PDF). Etudes touloises.fr. Etudes touloises. Վերցված է 04/03/2019-ին..
  7. Aude Wirth, Les Nomes de lieux de Meurthe-et-Moselle, Dictionnaire étymologique, Haroué, Gérard Louis, 2004
  8. Henri Lepage, Dictionnaire topographique du département de la Meurthe, Paris, Imprimerie impériale, 1862
  9. «Typologie urbain / rural». www.observatoire-des-territoires.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 30 mars 2021-ին..
  10. «Commune rurale - définition». le site de l’Insee. Վերցված է 30 mars 2021-ին..
  11. «Comprendre la grille de densité». www.observatoire-des-territoires.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 30 mars 2021-ին..
  12. «CORINE Land Cover (CLC) - Répartition des superficies en 15 postes d'occupation des sols (métropole)». le site des données et études statistiques du ministère de la Transition écologique. Վերցված է 19 mai 2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  13. «What are extrapolation and interpolation?». WhatIs (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  14. «Ministère de l'agriculture et de l'alimentation - agreste - La statistique, l'évaluation et la prospective agricole - Résultats - Données chiffrées». agreste.agriculture.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |extrait= ignored (օգնություն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոնդես» հոդվածին։