Տրշեբոն

քաղաք Չեխիայում

Տրշեբոն (գերմ.՝ Wittingau), պատմական քաղաք Հարավային Բոհեմիա շրջանի Չեխիա Հանրապետությունում։ Բնակչությունը կազմում է 8,862 մարդ (ըստ 2004 թվականի)։

Տրշեբոն
Třeboň*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Չեխիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, iii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2001  (անհայտ նստաշրջան)
Համար 1509
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Տրշեբոնը հիմնադրվել է 12-րդ դարի երկրորդ կեսերին։ 1366 թվականին դարձավ Ռոժմբերգի պաների սեփականությունը։ Քաղաքը բարգավաճել է 15-րդ դարի երկրորդ կեսն ընկած ժամանակահատվածում, Պետրոսի IV-ի կառավարության օրոք (1462-1523)։ Հայտնի է ձկնորսական լճերով։ 1611 թվականին Տրոշեբոնն անցավ թագավորի տիրապետության տակ, իսկ հետագայում՝ Շվարցենբերգի իշխաներին։

19 և 20-րդ դարերում քաղաքը կորցրեց իր նախկին նշանակությունը։

Տրշեբոն այսօր խմբագրել

Տրշեբոն զբոսաշրջային վայր է և տարածքի տնտեսական գործունեության, գյուղատնտեսության, բուժիչ և այլ ծառայությունների հետ գլխավոր կենտրոնն է։ «Սպիտակ եղնիկների տարածք» հեռուստասերիալը նկարահանվել է Տրշեբոնում։

Հարավային Բոհեմիայի պետական տարածաշրջանային արխիվը գտնվում է այստեղ, որտեղ կարող են անցկացվել տարածաշրջանում ծնված մարդկանց մասին ծագումնաբանական ուսումնասիրություններ։ Համացանցում տեղադրվել են թվային պատկերներ և արխիվային այլ գրառումներ։ Այս տվյալները կարելի է դիտարկել http://digi.ceskearchivy.cz/index_main.php?lang=en կայքում։

2002-2010 թվականներին Տրշեբոնում անցկացվել է Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն[1]։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Třeboň Altarpiece վարպետ՝ Բոհեմիայի 14-րդ դարի նկարիչ
  • Ջոն Դին և Էդվարդ Քելին անցկացրել են Տրշեբոնում մի շարք նստաշրջաններ և այնտեղ 1589 թվականին կատարել են առաջին ալքիմիական փորձերը
  • Լիխտենշտեյնի արքայազն Կառլ Բորոմաուս, մահացել է Տրշեբոնում
  • Ժոզեֆ Շուստա, չեխ պատմաբան
  • Էրվին Շարֆ, ավստրիացի քաղաքագետ, ծնվել է Տրշեբոնում
  • Կարել Պոբորսկի, Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ամեն անգամյա խաղի ռեկորդակիր
  • Իվետա Լուտովսկայա, Չեխիայի 2009 թվականի գեղեցկության մրցույթի հաղթող

Քույր քաղաքներ խմբագրել

Տրշեբոնի քույր քաղաքներն են․

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրշեբոն» հոդվածին։