Տրիգրադի կիրճ (բուլղ. Триградско ждрело), Ռոդոպի լեռներում Սմոլյանսկի մարզի Դեվին համայնքի մոտակայքում գտնվող Տրիգրադ գետի (Շադերեի ձախ վտակ) գեղատեսիլ կիրճը (Բուլղարիա

Տրիգրադի կիրճ
Տեսակձոր և տեսարժան վայր
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Վարչատարածքային միավորTrigrad?
Աշխարհագրական
տեղադրություն
Ռոդոպներ
Լեռնային համակարգՌոդոպներ
Բարձրությունը ծովի մակարդակից1100 մետր
Երկարություն7 կմ

Տրիգրադ գետը հոսում է կիրճով և Սատանայի կոկորդի քարանձավով, դրանից հետո` 530 մետրից հետո հայտնվում է որպես կարստային մեծ աղբյուր։ Ավելի ուշ գետը թափվում է Բույնովսկի գետի մեջ։

Կիրճի արևմտյան պատը հասնում է 300 մ, իսկ արևելյանը՝ մինչև 300-350 մ բարձրության։ Սկզբում երկու պատերը գտնվում են մոտ 300 մ հեռավորության վրա, բայց հյուսիսային մասում կիրճը նեղանում և շարունակվում է՝ հասնելով մոտ 100 մետրի։ Կիրճը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրություն ունեցող Տրիգրադ քաղաքից 1,2 կմ հեռավորության վրա, գյուղն ունի ընդհանուր 7 կմ երկարություն, որի մոտ 3 կմ-ը կազմում է կիրճը։

Բույսերի և կենդանիների հազվագյուտ և էնդեմիկ տեսակները պահպանելու, ինչպես նաև նրանց բնական միջավայրերը պաշտպանելու համար, 1963 թվականին ստեղծվեց Տրիգրադսկայի կիրճի բնապահպանական արգելոցը[1]։

Զբոսաշրջություն խմբագրել

Տրիգրադի կիրճը համարվում է Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներից մեկը (88-րդ տեղ)։ Ձորի հիմնական տեսարժան վայրը «Սատանայի կոկորդի» քարանձավն է, որը գտնվում է ձախ (արևմտյան) լանջին։ Նրա արևելյան լանջից շատ ավելի բարձր է գտնվում մեկ այլ հայտնի քարանձավ՝ Հարամիկ փոսը։ Մինչ կիրճի մուտքը` մոտավորապես 500 մ առաջ են գտնվում Տրիգրադի, իսկ մոտակայքում` Բուլղարիայի միակ «Արջի թանգարանն» է։

Տրանսպորտ խմբագրել

Կիրճի միջով է անցնում նեղ միակողմանի ճանապարհը, որը միակ կապող օղակն է Տրիգրադ, Վոդնի Պադ, Զերեբևո և Կեստեն գյուղերի միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Триградското ждрело (болг.) (23 апрель 2019).