Տրակայ, քաղաք, Լիտվայում։ Տեղադրված է Տրակայի լճերի շրջակայքում, Վիլնյուսից 28 կմ արևմուտք։

Քաղաք
Տրակայ
Trakai
Զինանշան

Տրակայի ամրոցը
ԵրկիրԼիտվա Լիտվա
Առաջին հիշատակում1341
Մակերես11,5 կմ²
ԲԾՄ155 մետր
Բնակչություն5912 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչLT-21001
Պաշտոնական կայքtrakai.lt
Տրակայ (Լիտվա)##
Տրակայ (Լիտվա)
Տրակայ, Վիտովտի նստավայրը

Պատմություն խմբագրել

Հայտնի է 1341-ից։ XIV-XV դդ․ եղել է Լիտվական մեծ իշխանության քաղաքական նշանակալի կենտրոն և նրա մեծ իշխանների, մասնավորապես, Վիտովտի նստավայրը։

Ժառանգություն խմբագրել

Պահպանվել են խոշոր պաշտպանական համալիր [թերակղզու վրա դղյակի մնացորդներ (XIV դ․ կես), Գալվե կղզու վրա դղյակ (XIV դ․ 2-րդ կես — XV դ․ սկիզբ, վերականգնվել է 1960-ին)], Վիտաուտո կոստյոլը (1409, վերակառուցվել է XVIII դ․, բարոկկո ոճով), կարաիմների տաճար (փայտ, XIX դ․ 1-ին կես)։ Կա Պատմության թանգարան։ Տրակայում ամեն տարի անց են կացվում ջրասպորտի միջազգային մրցումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրակայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 73