Տուրունչուկ (հազվադեպ՝ Նովի Դնեստր, ռումիներեն՝ Turunciuc, ուկրաիներեն՝ Турунчук), Դնեստրի գետաբազուկ։ Հոսում է Մոլդովայում (Մերձդնեստր) և Ուկրաինայում։ Լայնությունը 30 մետր է, սովորական խորության հասնում է մինչև 6 մետրի, իսկ իջվածքներում՝ մինչև 9 մետրի։

Տուրունչուկ
Բնութագիր
Երկարություն60
Ջրահոսք
ԱկունքԴնեստր
ԳետաբերանԴնեստր
Գետաբերանի տեղակայումԴնեստր
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Ուկրաինա Ուկրաինա
ԵրկրամասՕդեսայի մարզ
ՋրահավաքԴնեստրի ավազան
Գետը Վիքիպահեստում

Աշխարհագրություն խմբագրել

 
Տուրունչուկ

Տուրունչուկի գետաբազուկը գոյացնել է 1780-1785 թվականներին[1]։ Դնեստրի մոտ՝ նավամատույցին կից, ճյուղավորվում է Չոբրուչի գյուղից 146 կմ հեռավորության վրա։ Քարե թմբաշարքի պատճառով գետաբազուկի սկզբում առաջանում է աղմուկ, որը լսելի է նույնիսկ 300-500 մետր հեռավորությունից։ Հոսում է նաև Գլին, Կրասնի, Կորոտնոե, Նեզավերտայլովկա գյուղերի մոտակայքում և կրկին թափվում Դնեստր գետը։

Շնորհիվ ավազային թմբի, որը ջրի հոսանքն է բերել կուտակել, Տուրունչուկը անջատվել է Բելոյե լճից և հոսում է անմիջապես Դնեստր։ Տուրունչուկը վերցնում է Դնեստր գետի ջրերի շուրջ 60 %-ը։

Մեծ մասը ափերի զառիթափ է և կավային, որոնք պատված են ուռենու անտառներով, ուռուտի մացառներով և մոլախոտով։ Դնեստրի, Տուրունչուկի և Տուրունչուկի կղզիների ափերին գտնվում է մի ամբողջ լճային համակարգ (նրանց առավել մեծերն են Կուչուրգանսկի լիման, Բելոյե լիճ, Պուտրինո և Տուդորովո)։ Դնեստր ավազնի լճերը չորացած մնացորդների հետ միասին զբաղեցնում 39.4 կմ² տարածք, ընդհանուր՝ 35.2 մլն մ³։ Տվյալ հատվածը իրենից հետաքրքրություն է առաջացնում այն պատճառով, որ այստեղ պահպանվել են եզակի ջրաճահճային բուսականություն և ձևավորվել է ուրույն կենսաբազմազանություն։

Զբոսաշրջություն խմբագրել

Տուրունչուկը սիրված վայր է Օդեսայի մարզի և Մոլդովայի (Մերձդնեստր) բնակիչների կողմից։ Տաք ժամանակ գետաբազուկի ափերում հաճախ կարելի է տեսնել զբոսաշրջիկների վրաններ։ Տուրունչուկը նաև ձկնորսության համար հայտնի վայր է. այստեղ հաճախ կազմակերպվում են ձկնորսների մրցույթներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Природа Приднестровской Молдавской Республики: Учебное пособие для учащихся 8 класса общеобразовательных школ ПМР / Сост. О. З. Лысенко. — Тирасполь, 2003. — 48 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրունչուկ» հոդվածին։