Տուջի Կեշտկար (նորվեգերեն՝ Tooji Keshtkar; պարսկերեն՝ تورج کشتکار, մայիսի 26, 1987(1987-05-26), Շիրազ, Իրան), հայտնի է նաև Տուջի անունով, նորվեգացի երգիչ, մոդել, հաղորդավար, որը ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2012 թվականին «Stay» («Մնա») երգով։

Թուջի Կեշտկար
Ի ծնե անունՏուրաջ Կեշտկար
Ծնվել էմայիսի 26, 1987 (36 տարեկան)
Շիրազ, Իրան
Շիրազ, Իրան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
(իրանցի)
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ, մոդել, հաղորդավար
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-ից

Տուջին ծնվել է Իրանում, սակայն տեղափոխվել է Նորվեգիա երբ մեկ տարեկան էր։ 16 տարեկանից սկսել է աշխատել որպես մոդել։ Նրա առաջին սինգլն է "Swan Song" (Կարապի երգը), որը թողարկվել է 2008 թվականին։

2012 թվականին նա ներկայացնել է Նորվեգիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Stay (Մնա) երգով[1] և մրցույթի եզրափակչում զբաղեցրել վերջին՝ 26-րդ հորիզոնականը հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Norway: Tooji to Baku!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել