Տոստեր (անգլ.՝ toaster), հացը բովող սարք։

Տոստեր
Հացը տոստերում

Սարքը և նկարագրությունը խմբագրել

Տոստերը կարող է ունենալ 2-4 հացի կտոր միանգամից բովելու տեղ։ Ամեն տոստեր ունի տաքացնող և տաքությունը կարգավորող թերմոստատ, որի օգնությամբ դուք կարող եք ընտրել բովելու և չորության աստիճան ինչպես նաև պատրաստելու արագությունը։ Թերմոստատն ունենում է 6-11 բովելու աստիճան ընտրելու հնարավորություն։ Ժամանակակից տոստերն ունի էլեկտրական կառավարում, որը ինքն է որոշում ժամանակը և տաքությունը ելնելով հացի հաստությունից։ Հաճախ օգտագործվում է Ամերիկայում։

Չափանիշներ խմբագրել

  • Հզորություն, վտ - կախված է էլեկտրականության օգտագործումից։
    • Բաժինների քանակը - 1,2 կամ 4
  • Տոստերի քանակ - կախված է բաժինների քանակից
  • Էլեկտրակառավարում - կախված լինելով պահանջվող ջերմաստիաճանից, սարքը որոշում է ժամանակը և կարմրեցնելու աստիճանը։ Ժամանակը վերջանալուն պես տոստերն ավտոմատ անջատվում է և տեղեկացնում է տիրոջը։
  • Թերմոստատ - թույլ է տալիս ընտրել ժամանակը և ջերմաստիճանը տոստերը տաքացնելու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոստեր» հոդվածին։